Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գայլն խոսքն ավարտած չէր, կատուն կամացուկ դուռն բանալով առյուծին ոտներն համբուրեց, իբրև թարգման հասարակաց կարծյաց շնորհավորեց նորին բարձրությունն և գովեստներ տվավ նախագահին։ Հետո երևցավ ճանճն, որ բզզալով կարդաց ոտանավոր մը, որ նվիրված էր նախագահին և որուն մեջ առյուծին դյուցազնական ոգին, անձնանվիրությունն, անշահախնդրությունն գրվատված էին։ Նախագահն հոժարեցավ ընդունելու ճանճին քերթվածն, և Յորդորեց քերթողն հարատևությամբ աշխատիլ առավել ևս մշակելու համար յուր ընտրած ճյուղն։ Գովեստն՝ մանավանդ չափազանցն՝ այնքան ախորժելի է, որ առյուծն կը զիջանի ընդունիլ զայն նույնիսկ ճանճե մը։ Հասարակաց կարծյաց թարգմաններն իրենց հարգանքներն նորեն մատուցանելով առյուծին՝ մեկզմեկու ետևե դուրս ելան։ Նախագահն անմիջապես հրավիրվեցավ երկակենցաղ ժողովեն, որ այս հասարակաց կարծիքն խնդիր ընելով, հետ երկար վիճաբանության, որոշեց մեծամասնությամբ թե՝ «Նկատելով, որ մամլո ներկայիչներն ամեն խնդիրներու մեջ իրենց անձնական շահերե կառաջնորդվին,


«Նկատելով, որ իրենց անձնական շահերե կառաջնորդվին մամլո ներկայիչներն ամեն խնդիրներու մեջ,


«Նկատելով, որ մեկ հասարակաց կարծիքով իրարու հակառակ այլ և այլ ապրանքներ կը ներկայեն, որովհետև խելքը գլուխը հասարակաց կարծիք մը սևն և ճերմակն միանգամայն չկրնար ուզել,


«Նկատելով, որ այս վիճակի մեջ ինկած մամլույն խրատներուն հետևիլն վնասակար է ազգային շահերուն, ուստի ցնոր ուղղություն մամլույն,


«Երկակենցաղ ժողովը կորոշե.


«Բնավ կարևորություն չտալ այս կարգի լրագիրներուն և միայն երբեմն երբեմն արդարության հորդորներուն ականջ կախելով տնօրինել և կարգադրել ամեն բան, կենդանիներն ալ ունեցած են երբեմն մեզի պես կանոն մը, և անոնք ալ չեն կրցած գործադրել զայն դարձյալ մեզի պես»։


Եվ այս որոշումեն մինչև այսօր իրենց շահն միայն խոր-