Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծիծաղ — Նավահանգստի՞ մեջ կը գտնվի այն կենդանին, որ գիշերազգեստով փողոցները կը պտըտի ավել ի ձեռին։

Խենթություն — Այո՛, այո՛, և շատ երջանիկ է այն կենդանիեն, որ աստուն ելնելուն պես հայելիին առջև կանցնի ածիլվելու համար, երկու ժամ կը զոհե երեսն անուշահոտ յուղերով գեղեցկացնելու, մեկ ժամ շապիկին թևերն կոճկելու, կես ժամ փողպատը կապելու և վերջապես երեք ժամ հագուստներն հագնելու համար, կենդանի մը, որ կարծես, հագվելու պաշտոնով աշխարհ եկած է Ն Տանջանք չէ՞ այս, հանգստություն չէ՞ մեկ զգեստով դուրս ելնելն։

Ծիծաղ — Հանգի՞ստ է այն կենդանին, որ գյուղ մը քաշված, ասանձին կը նստի խուցի մը մեջ, բնավ չխոսիր, և երբեմն երբեմն կը խնդա միայն։

Խենթություն — Բարեբախտաբար շատ հանգիստ է այն կենդանիներեն, որ մեծ երևալու համար մեծ տուներ կը դնեն, ճոխ կարասիներով կը կահավորեն զանոնք. գեղեցիկ հայելիներով, աթոռներով, սպասուհիներով, սեղաններով, ձիերով, կառքերով և էջերով կը լեցունեն իրենց տուներն, և մասնավորապես խնամք կը տանին մատենադարան չդնել իրենց սրահներն, որպեսզի գիրքերն կարասիներուն փայլը չնսեմացնեն. այն կենդանիներեն կ՝ըսեմ, որ անհանգստություն կ՝իմանան, մտատանջության կը մատնվին, երբ ուրիշ կենդանիի մը ձին իրենց ձիեն ավելի համակրություն կը վայելե, մինչդեռ առանձնացած կենդանին այս հոգերեն ազատ է։ Իսկ չխոսելովն մեծ ասավելություն կստանա այն կենդանիներուն վրա, որ առանց իրենց դիմացինին վիճակին տեղեկանալու, ժամերով կը խոսին իրենց տուներուն կղմինտրներուն վրայոք կամ իրենց պարտեզին թարմ սոխերուն անուշության վրա, կամ իրենց կատուներուն որսորդության և կամ իրենց տան մեջ մլուկներուն առատության վրա։ Խնդալուն գալով՝ կը պատասխանեմ թե այն կենդանին, որ օրինավոր խենթ է, գիտնալու եք, որ օրինավոր խենթ ըլլալու համար շատ խելք պետք է, և վկայագիր մունի խենթության, վասնզի առանց վկայագրի խենթեր շատ կան, ասանկ խենթ մը, կըսեմ, միշտ պիտի խնդա այն խելացիներուն վրա, որ ոհերուլ և ահերով կանցունեն իրենց կյանքն, որ ապրելու համար բավական