Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առանց ստակի դեմքով և բնավորությամբ տգեղ կին առնողներն առանց մանանեխի խոզի միս ուտողներու կը նմանին, չեն կարող մարսել, ոսկին է, որ կր մարսե ոևէ տձևություն ու տգեղություն։

Սիրո պատերազմին մեջ ընդհանրապես այրերն հարձակողական գիրք կը բռնեն և կիներն պաշտպանողական. հաղթվողներն միշտ հարձակողներն են։

Գրկախառնությունն ուրիշ բան չէ, եթե ոչ բարդ բառ մը։

Կիներու ոմանց պարկեշտությունն վատ զինվորներու զենքին պես է, զոր կը կրեն ոչ թե իրենք զիրենք պաշտպանելու կամ հաղթանակ տանելու, այլ ընկերներուն նմանած ըլլալու համար։

Ամուսնության մեջ անպարկեշտ կնոջ տեր բային էրիկն է, բայց հատկացուցիչն դրացին է։

Գեղեցկությունն օղի է. չափավորն ախորժակ կը բանա, իսկ չափազանցն կը գինովցնե։

Ամենեն պարկեշտ, ազնիվ և հավատարիմ կինն այն է, որ կաղ, խուլ և համր է։

Կիներն հագուստի մասին իրենց ունեցած ճաշակն գոհացնելու մեջ այնքան խստապահանջ են, որ փառք տալու ենք, եթե կես սուգ նշանակող շրջազգեստն յուր ճաշակին հարմար գտնող կինն՝ իրեն մերձավոր ազգականներէն մին չթունավորե։

Սիրվիլ ուզող ծեր կիներն սնանկության կամ ճամբորդության պատճառավ իրենց գործերն մաքրող վաճառականներու պես են, մեծ զոհողություններ կընեն։

Կիներեն շատերն մեղք չգործած մեղա կըսեն, ինչպես