Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիմե ազնիվ զգացումներով լի նամակներով, որ անպատասխանի կը մնան։ Կը բարկանա բուն և կելնե նորեն սոխակին կերթա.

— Պաշտոնակից, կըսե, իմ ձայնս գե՞շ է։

— Սքանչելի է։

— Դեղձանի կի՞նը։

— Դեղձանիկն ձայն չունի արդեն, որ աղեկ կամ գեշ ըլլա։

— Այսուամենայնիվ դեղձանիկը մտիկ կընեն և զիս չեն ըներ:

— Ճաշակի խնդիր է այդ։

— Ի՞նչ ընեմ, որ ինքզինքս մտիկ ընել տամ։

— Իմ վկայութիւնս հաղորդե ուրիշներուն։

— Հաղորդեցի, բայց կարևորություն չեն տար։

— Կարևորություն չե՞ն տար։

— Ո՛չ:

— Ողբերդ դադրեցուր ուրեմն։

— Անհնար է։

— Եթե անհնար է՝ ամեն օր ողբ մտիկ չըլլվիր:

Ճշմարտությունն խնդրույն միջամտելուն պես՝ հիացումներն և սքանչացումներն Մնաք թարյավ կըսեն և սոխակն ու բուն կսկսին զիրար կտկցել, բարեկամության ներդաշնակությունն կավրվի։

Բարոյական — Ոչ սոխակին վկայությամբ բուն մտիկ կըլլվի, և ոչ ալ բուերու ազնիվ զգացումներուն արտահայտության կարոտ է պլպուլը։


ԾԱՌԱՅՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Աղվես — Ավա՜ղ, այս աշխարհիս մեջ երախտիք ճանչցող չկա. այսքան ժամանակե ի վեր միս կը վաճառեմ և իմ նմաններուս բարոյական և մտավորական զարգացման կաշխատիմ անձնվիրաբար, ամեն ճիգ կը թափեմ, որպեսզի նմաններս հառաջադիմություն ընեն, լուսավորվին, այսուամենայնիվ իմ բոլոր ջանքերս և զոհողություններս առ ոչինչ կը գրվին։ Փոխանակ քաջալերություն գտնելու՝ հուսահատու-