Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան կը հանդիպիմ, ծառայություններս չեն գնահատվիր և շատ անգամ անոթի կը մնամ։

Կապիկ — Ես ալ քու բախտիդ վիճակած եմ, առաջին անգամ ես հաջողած եմ բանջարեղենի խանութ մը բանալ, առաջնութեան փառքն ինձ կը պատկաներ, ուստի և ամեն քաջալերության իրավունք ունեի։ Գիտե՞ք որքան քրտինք թափած եմ նմաններուս սոխ, սխտոր, հազար, վարունգ և այլն վաճառելով անոնց դաստիարակութեան զարկ տալ, անոնց զգացումներն սրել, դրական գիտութեուններով զանոնք օժտել։ Եվ անոնք, որ իմ խանութես սոխ, դդում և այլն զնած են՝ այսօր մեյ մեկ երևելի վաճառականներ եղած են, անոնց ամենն ալ իմ բանջարեղենես ելած են և այսօր ամենափոքր օգնություն մը կը զլանան ինձի։ Ապերախտներ...

Գայլ — Ամենեն ավելի ես արժանի էի աջակցության, ես որ պատվական գինի և օղի վաճառելով մուսաներու լեզուն կը սորվեցնեի նմաններուս։ Աջակցություն չգտնելե զատ ամենեն կը հալածվիմ, իբր թե վնասկեր հասուցած ըլլամ։ Ահ, եթե ես ուրիշ կենդանիներու մեջ գտնվեի՝ խիստ բարձր դիրք մը կը գրավեի, ափսո՜ս... իմ ծառայություններս բնավ արժեք չունին և եթե այսօր փորձի համար փոխառության մը դիմեմ, լումա միսկ չեմ կրնար գտնել։ Անոնք, որ իմ գինետունես գինի և օղի խմած են՝ անվանի քերթողներ, պուետներ եղած են։ Ամեն տեղ կը հարգվին, մինչդեռ ես ողբալի վիճակի մը մեջ կապրիմ։ Բարիքները միշտ կը մոռցվին...

Կատու — Եվ ես ի՞նչ եղած եմ, երեսի վրա ձգված խեղճ արարած մը դարձած եմ, ես որ այնքան մուկեր բռնելով կուտեի որպեսզի անոնցմե չարիք մը չհասնի ուրիշներուն, ի՞նչ քաջալերություն տեսած եմ, ոչինչ, շատ անգամ փատի հարվածներուն տակ ջարդուբուրդ ըրած են ոսկորներս ի վարձատրություն իմ աշխատություններուս։ Մեղք, որ արժանիք ըսված բաներն նշանակություն չունին մեր մեջ։

Ուղտ — Այնչափ երկար տարիներ դերձակություն ընելով նմաններուս հառաջադիմությանը համար հոգ և խնամք կը տանիմ։ Մեկուն բաճկոն կտրելով, մյուսին թիկնոց կտրելով, մեկալին վարտիք ձևելով գեղեցիկ ճաշակ կը տարածեմ և սակայն օրական ապրուստս չեմ կրնար հոգալ։ Ոչ ոք կըսե.