Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տալ մեր այգիին։ Որթատունկին հյութն կը ծծե, անոր արմատն փտեցնելով տերևները կը չորցնե, կը զրկե որթն աճելու և բարգավաճելու իրավունքներե, թույլ չտար անոր խորհիլ կամ խոսիլ և վերջապես կարգիլն զայն պտղաբեր լինելե։ Խեղճ որթն շատ անգամ այս չնչին որդին կը դիմե և անկե հրաման կը խնդրե, որ թույլ տա իրեն քիչ մը խաղող բերել. որդն կը հակառակի...

Կապիկ — Ցավալի բան...

Կռոնոս — Ծանր խնդիր...

Ագռավ — Անբերելի վիճակ...

Աղվես — Որդն կը հակառակի և մեր այգին անպտուղ կը մնա։ Իրաց այս վիճակին դարման բերելու համար այդ որդն բառնալու է...

Ձայներ — Շատ լավ գտավ դարմանը...

Ատենապետ — Զգուշացե՛ք ծանր ակնարկություններ ընելե։

Աղվես — Բայց թե ինչպես վերցնելու է, զայն, ահա խնդիրն, որ կը ներկայանա մեզ յուր ամեն դժարություններով: Եթե հանձնաժողովո մը հանձնվի՝ կրնա պատահիլ, որ արդեն գտնված ֆիլոքսերան բառնալու փափագով ֆիլոքսերայի խոշոր գումար մալ բարդե գտնվածին վրա...

Կապիկ — Շատ հավանական է, փորձն ունինք մեր աչաց առջև։

Աղվես — Եթե ֆիլոքսերային ըսենք. «Դուրս ել մեր այգիեն» չեմ կարծեր, որ ելնե. ուստի ես կառաջարկեմ այս որդին ծնողին դիմել և ըսել անոր, թե այս որդն մեր այգիին իրավունքներուն հակառակ է և թե հարկ անհրաժեշտ է, որ վերնա այն մեր այգիին մեջեն։

Կռոնոս — Ծանր է և անգործադրելի է այս առաջարկությունն։ Խոհեմությունն կը պահանջե, որ առիթներեն օգուտ քաղելով ֆիլոքսերան բարեփոխենք։

Կաչաղակ — Այսինքն փոխանակ մեր ամբողջ այգին խոպանացնելու, անոր երեք քառորդին վնաս հասցունե և մենք մեր այգիին մեկ քառորդով ապրինք։ Այս առաջարկության հակառակ եմ ես. կամ ֆիլոքսերան վերնալու է կամ... այգին։

Ձայներ — Չենք ընդունիր... կընդունինք... առաջին մասն