Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձայներ — Ֆալաքսարա հնչելով կը ջնջվի՞ այդ արդը:

Ագռավ — Այո՛, եթե զիս վերակացու դնեք այդ այգիին։

Կաչաղակ — Այդ այգիին վերակացու կարգված օրս կը ջնջեմ ես այդ որդը։

Ագռավ — Ի՞նչ կը նշանակե աղաչել, պաղատիլ ձեռք բերելու համար, ինչ որ արդեն մերն է։

Ատենապետ — Կը խնդրեմ, ակնարկություններե զդույշ կացեք։

Գայլ — Տվեք ինձ այդ այգիին տնоրենությունն և վստահ եղեք, որ երկու օրվա մեջ բնաջինջ կընեմ այդ որդերն։

Ձայներ — Ոչ... այո... ոչ... այո, այո... եթե ձեզիպեսներ տնօրեն ըլլան հոն, այն ատեն երկու տեսակ ֆիլոքսերաներ ջնջելու պիտի աշխատինք, կաղաչենք, խնայեցե՛ք այս աշխատությունը ժողովույն։

Ատենապետ — Լռություն...

Առյուծ — Երկու ժամ է, որ զձեզ մտիկ կընեմ։

Ձայներ — Այո։

Առյուծ — Եվ կրնայի մտիկ չընել եթե ուզեի։

Ձայներ — Այո։

Առյուծ — Ես երկար չպիտի խոսիմ, մեկ խոսքով պիտի լմնցնեմ։

Ձայներ — Շատ լավ, շատ լավ...

Առյուծ — Ես ձեզի բան մը ըսե՞մ, լիազոր հանձնաժողով մը կազմենք և իշխանություն տանք անոր, որ յուր արժան դատած եղանակավ կարգադրե խնդիրք։

Փիղ — Մեր ժողովն ալ հանձնենք հանձնաժողովո մը, լմննա երթա։

Առյուծ — Բայց այս խնդիրն փափուկ է։

Փիղ — Նույնիսկ փափուկ ըլլալուն համար հարկ է, որ հոս լուծվի։

Առյուծ — Ոչ, ոչ, ոչ, հոս չպիտի լուծվի։ Քվեի դրեք խնդիրն և այնպես ըրեք, որ հանձնաժողովո հանձնվի։ Շուտ, շո՛ւտ, շուտ...

Քվեարկության արդյունքեն կը հայտնվի, թե խնդիրն լիազօր հանձնաժողովո հանձնված է չորս ու կես քվեով։

Ձայներ — Ուրախ ենք, որ այսօրվան նիստն ամուլ վիճա-