Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


բանություններով չանցավ և արդյունավոր եղավ... ծանր խնդիր մը լուծվեցավ... ոչ, խնդիրն ավելի կնճռոտեցավ... մողովն ծանր բեռ մը նետեց յուր վրայեն... շատ քրտնեցանք, երթանք շապիկ փսխենք։

Ատյանը կը գոցվի։

Բարոյական — Հարյուր քսան հոգիին ընելիք գործը հինգ հոգի չկրնար տեսնել։


ԾՆՈԻՆԴ ԵՎ ՄԱՀ

Ծնունդ — Գործերդ ի՞նչպես են, ո՞րքան ապրանք դուրս հանեցիր այս ամսվան մեջ։

Մահ — Միտքս չէ, բայց արձանագրած եմ տետրակիս մեջ։ Դուն ո՞րքան բերիր։

Ծնունդ — Ես ալ նշանակած եմ ձեռատետրիս մեջ, և եթե ժամանակ ունիս բաղդատենք զանոնք իրարու հետ, հասկնալու համար, թե այս ամիս ներբերո՞ւմն շատ է թե արտաբերումն։

Ման — Հոժար սրտով։

Ծնունդ — Կարդա ուրեմն, որ հասկնամ քանի հոգի և ինչ հիվանդություններե մեռած են այս ամսվան մեջ։

Մահ — Շատ լավ։

90 հոգի թոքախտե,
3 » ուղեղի բորբոքումե,
40 » 25նոց ծխախոտն,
6 » շոգեկառքե,
7 » իրենց տված նվերն լրագրի մը մեջ չհրատարակվելե,
4 » շոգենավե,
3 » շատ ուտելե,
2 » գրաշարութենե,
4 » քիչ ուտելե,
6 » շռայլ կին մը ունենալն,
7 » երկար հոդվածներ կարդալն,
5 » գլխու ցավե,