Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4 » ճոխ հանգ փնտրելե,
3 » անհավատարիմ էրիկ ունենալն,
10 » նեղ կոշիկներե,
3 » ջղային տկարութենե,
4 » խմբագրե մը տրված ձանձրութենե,
106 » օղիե,
2 » սխալ թարգմանություններ կարդալե,
10 » դասատվութենե,
1 » քթախոտե,
15 » աժան գնված միսերե,
4 » անբարոյական զավակներ ունենալն,
2 » փորհարութենե,
26 » լիրբ հոր զավակ ըլլալե,
1 » կաթվածե,
60 » կարդալով հիվանդություն դարմանողներե,
1560 » համբակ բժիշկներե,
10 » շատ կելա նետելե,
10 » ագահութենե,
20 » ստամոքսի տկարութենե,
20 » շռայլութենե,
5 » համառ տգետ մը համոզել աշխատելե.
6 » խաղամոլութենե,
30 » ճշմարտախոսութենե,
2089 ամբողջ գումար։

Ասոնք են ահա, այս ամսվան մեջ մեռնողները։ Կարգը քուկդ է հիմա ըսել ինձ, թե քանի հոգի և ինչ հիվանդություններե աշխարհ եկան այս ամսվա մեջ։

Ծնունդ — Այո։

800 աղջիկ՝ ծնողաց մանչ զավակ Չունենալու փափագե,
500 մանչ՝ ծնողաց աղջիկ մունենալու կամքե,
100 հոգի ծնողաց աղքատութենե,
14 » ծնողաց հարստութենե,
74 » օղիե,
30 » գրագրի ամսական չտալու տնտեսագիտութենե,