Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներուդ պետք չունիմ ես, դուն ինձի շռայլության դաս կուտաս ևայլն»։ Հորդորե շռայլն, որ յուր ընթացքեն ետ կենա, եթե չուզեր կործանիլ. «Ընթացքես ե՞տ կենամ, և ինչո՞ւ, կըսե քեզի, ի՞նչ ունի իմ ընթացքս, ակնավաճառն, դերձակն, գինեպանն, թուղթ խաղացողներն, երաժիշտներն գոհ են իմ ընթացքես, ամենքը հարգանոք կը վարվին հետս, անոնց հետ հարաբերությունս խզեմ և ճգնավորի մը պես առանձնանա՞մ. հեռացի՛ր քովես, ընկերականության վրա գաղափար չունիս դուն»: Վերջապես ամեն մոլություն ինքզինքն արդարացնելու համար բավական խոսքեր կը գտնե և քու խրատներդ օղը կը ցնդին։ Որոշեցի, եղբայր Բարոյական, պատիժներ սահմանել զեղծումներու մեջ գտնվող կենդանիներու։

Բարոյական — Կը հուսա՞ս պատիժներով ջնջել զեղծումները։

Ծիծաղ — Կարծեմ լավագույն է երկու ապտակ զարնել կատվին, քան թե անոր երկար բարակ բարոյախոսել, թե մեկը միս ջարդած ժամ տնակը անոր առջևեն կտոր մը միս հափշտակել և փախչիլն թերթի մը բռնի բաժանորդ գրելու պես բան մ՝է:

Բարոյական — Ի՞նչ են սահմանվելիք պատիժներն։

Ծիծաղ — Խորհրդակցելով սահմանենք։

Բարոյական — Կ՝ընդունիմ։ Ուսկի՞ց սկսինք և ո՞ւր վերջացնենք։

Ծիծաղ — Այդ կերպով գործը կերկարի, մեր միտքը եկածները իրարու ետևե կը գրենք, կ՝անցնինք։

Բարոյական — Շատ լավ։

Ծիծաղ — Սկսինք։ Այն կենդանիներն, որ իրենց հարստությունն զվարճություններու մեջ կը թաղեն մեկ տարիեն երկու տարի խմբագրության կը դատապարտվին։

Այն կենդանուհիներն, որ իրենց ամուսնույն հետ ամեն իրիկուն կռիվ ընելու սովորություն ունին՝ մշտնջենական քորսեով կը պատժվին։

Այն կենդանուշներն, որ կոկիկ երևալու փափագով հագուստի և կապուստի անձնատուր կ՝ըլլան, տարի մը կես կանգուն մեծությամբ կոշիկ հագնելու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որ իրենց ծնողքը չեն հարգեր և իբրև