Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նին՝ անընթեռնելի տառերով գրված հոդված մը շարելու կը դատապարտվին:

Այն կենդանիներն, որ երկար ատենաբանություններով ունկնդիրներն քրտինքի մեջ կը թաթխեն՝ շատախոս կնիկ մը առնելու կը դատապարտվին։

Բարոյական — Այս պատիժը ծանր է, խիստ ծանր է։

Ծիծաղ — Ինչո՞ւ։

Բարոյական — Ինչո՞ւ... շատախոս կնիկ մը անտանելի պատիժ մէ, ուստի պետք է զայն պահել և ծանր հանցանքի մը սահմանել։

Ծիծաղ — Սակայն շատախոս ատենաբան մալ թեթև հանցանք մը չէ, կարծեմ։

Բարոյական — Այո, կը հավանիմ, որ շատախոսությունն ուրիշներու ժամերն կը հափշտակե և երբեմն ալ հիվանդություն կը պատճառե մտիկ ընողներուն, այսուամենայնիվ ամենեն խիստ պատիժով պատժվելու չափ ծանր չէ։ Փոխե՛ պատիժն, փոխե՛։

Ծիծաղ — Շատ լավ. թոքախտով պատժվին։

Բարոյական — Այս պատիժն թեթև է շատախոս կնիկեն, բայց դարձյալ խիստ է շատախոսության հանցանքին համար։

Ծիծաղ — Դուք որոշեցե՛ք շատախոսության պատիժն։

Բարոյական — Շատախոս ատենաբանը դատապարտելու է անանկ մեկ պատժով մը՝ ուր չկարենա խոսիլ։

Ծիծաղ — Պաշտոն մը տալու է։

Բարոյական — Կամ բաժանորդ դրվելու է, իրեն։

Ծիծաղ — Կամ այս, կամ այն, երկուքեն մին որոշելու է։ Ուստի այն շատաբան ատենախոսներն, որ ունկնդիրներուն հիվանդություն կը պատճառեն, հինգ հանձնաժողովո անդամ ընտրվելու կը դատապարտվին:

Բարոյական — Աղեկ է։

Այն կենդանիներն, որ ուրիշները մտիկ ընել չեն ուզեր, անախորժ ձայնով գիշեր ցերեկ երգող դրացի մ՝ունենալու կը դատապարտվին։

Այն կենդանուշներն, որ բնավ չծերանալ կը փափագին տասնևութ տարեկան հասակին մեջ իրենց առջևի ակռաներեն հատ մը կորսնցնելու կը դատապարտվին։