Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այն կենդանիներն, որ իրենք զիրենք գովելով կզբաղին ունկնդիր չգտնելու պատժույն կենթարկվին։

Այն կենդանիներն, որ չեն կրնար հարստանալ և սնանկանալու կը մոտենան՝ ուրիշները հարստացնելու բարեգործության դիմելու կը դատապարտվին, իրենց ապրանքները վիճակահանության դնելով։

Այն կենդանուհիներն, որ իրենց ամուսնույն անհավատարիմ կը գտնվին՝ մահվան կը դատապարտվին, մինչև որ վաթսուն տարեկան ըլլան։

Բարոյական — Եվ անկե ե՞տքը...

Ծիծաղ — Անկե ետքը կրնան ապրիլ, որովհետև այն տարիքեն հետո չեն կրնար այդ հանցանքը գործել։

Բարոյական — Անգամ մը մեռնելեն ետքը, ի՞նչպես կբնան վերստին ապրիլ։

Ծիծաղ — Բանաստեղծներ կան, որ իրենց ուզած կենդանուհիներուն ոչ թե միայն կյանք, այլ անմահություն իսկ կուտան այնպիսի գողտրիկ լեզվով՝ որ ընթերցողներուն մեծ հաճույք կը պա տճառե, եթե չհասկցվի։

Բարոյական — Ես կը փափագիմ, որ անանկ կենդանուհի մը մշտնջենական մահվան դատապարտվի։

Ծիծաղ — Բայց բանաստեղծության դեմ կը մեղանչեր, եղբայր Բարոյական։

Բարոյական — Ի՞նչ կը լսեմ, բանաստեղծությունը կը հակառակի ինձի։

Ծիծաղ — Վերջապես ազնիվ զգացումներն քիչ մը տարբեր կերպով կը խորհին։

Բարոյական — Եթե այսպես է՝ պատիմ մալ ազնիվ զգացումներու սահմանելու է։

Ծիծաղ — Այն կենդանիներն, որ ազնիվ զգացումներ ունին՝ բարոյական չունենալու կը դատապարտվին։

Բարոյական — Գոհ եմ, և արդարև որքան բաներ կան, որ դրսեն ազնվություն, պատիվ և երջանկություն կը կարծվին, մինչդեռ իրոք անազնվություն, անպատվություն և դժբախտություն են։