Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերանալու. — Շատ լավ, տուր.— Ոչ, նախ բարձրացուր, հետո ա՛ռ ստակդ։ Հավանեցավ, ձեռքն առավ գրիչն և մեկ վայրկյանի մեջ երկինք բարձրացուր զիս: Զքեզ հարցուցի հոն։ — Ըսին, թե դուրս գացած է և երկու ամիսեն պիտի դառնա։ Ապսպրեցի հոն ըսել ձեզ, որ անգամ մը զիս տեսներ, և անմիջապես ինքզինքս վար գտա։ Ուրիշ խմբագիր մը իմացած ըլլալով, որ հարյուր փարայով երկինք բարձրացած եմ, գրիչն ձեռք է առեր, զիս վար իջեցնելու համար...

Բախտ — Առե՛ք ձեր խահվեն։

Ծիծաղ — Առե՞ք կըսեն, հրամմեցեք չե՞ս կրնար ըսել, չպիտի՞ կրթվիս դուն։

Բախտ — Ես կրթված եմ։

Ծիծաղ — Խոսելու եղանակն ալ լկրցի սորվեցնել քեզի։

Բախտ — Ես շատ լավ կը խոսիմ։

Աստրեա — Չաղաչեմ, ինձի համար մի կռվիք։

Ծիծաղ — Որո՞ւ համար կռվինք ուրեմն, եթե քեզի համար չկռվինք... Աստրեա, չես գիտեր ասոր ձեռքեն մեր քաշածը... դուրս ե՛լ, Բախտ... ո՞վ գիտե խահվեն ալ ինչպես եփած է։

Աստրեա — Անհամ բան մէ։

Ծիծաղ — Կ՝աղաչեմ, ներողամիտ եղեք խահվեի մեջ տեսնված թերություններուն, և եթե այդ խահվեով կրնանք փոքրիկ ծառայություն մը մատուցանել մեր աշխատության վարձքն առած պիտի համարինք, ինչպես կըսե ամեն հեղինակ, թարգմանիչ յուր երկասիրության հառաջաբանին վերջը։ էհ, Աստրեա, ես լմնցուցի պատմությունս, որմե հասկցար անշուշտ, թե որքան փափագ ունեցած եմ զձեզ տեսնելու։

Աստրեա — Շնորհակալ եմ ձեր ազնիվ զգացումներեն...

Ծիծաղ — Որ սրտին շահու աղբյուրեն չեն բխիր...

Աստրեա — Ես ալ նույն փափագն ունեի, և ճամբորդութենես դառնալուս պես, երբ իմացա, որ հետս տեսնվիլ կուզեր, փութացի գալ զձեզ գտնելու։

Ծիծաղ — Շնորհակալ եմ։ Դուք ալ խոսեցեք հիմա ձեր վրայոք. ինչո՞ւ համար երկինք ելաք, այստեղ ինչո՞ւ չկրցիք ապրիլ, շատ ծախքե՞ր ունեիք, տան վա՞րձք կուտայիք, դեր-