Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձակին շատ պարտք ունեիք, վերջապես ի՞նչ տեսաք, որ երկիրը թողուցիք։

Աստրեա — Զզվեցա մարդերուն բռնած ընթացքեն։

Ծիծաղ — Մարդու անիրավություններեն վիրավորվելով ինքզինքնիդ կուսության դատապարտելու չէիք։ Դուք որ այնքան գեղեցիկ եք՝ կրնայիք ձեր ուզած մեկու մը հետ ամուսնանալ և մեկուսացյալ կյանք վարել, ի՞նչ հարկ կար երկինք համբառնալու։

Աստրեա — Չուզեցի ամուսնանալ, որովհետև հետս ամուսնանալ ուզողներն պատվավոր բաներ չէին։ Նախանձը, Զրպարտությունը, Քսությունը, Շահը կուզեին զիս ընկեր ունենալ իրենց և ես մերժելով զանոնք հաստատապես որոշեցի կամ վերի կամ վարի հարկը բնակիլ, և որովհետև անմահ էի՝ չէի կրնար վարի հարկը բնակիլ, ստիպվեցա՝ ըստ որում հալածեցին զիս, վեր ելնել և անկից դիտել մարդկային անիրավություններն, որ կը գործվին միջին հարկին մեջ։

Ծիծաղ — Բայց ինչո՞ւ հալածեցին զձեզ, մեկու մը բռնած ընթացքին հակակարծիք գտնվեցաք, շողոքորթությո՞ւն չրիք, ազնիվ զգացումներ չհայտնեցիք, ուրիշի մը կենացը համար բաժակ չառաջարկեցիք, ի՞նչ ըրիք, որ հալածվեցաք։

Աստրեա — Չգիտեմ թե ինչ հանցանք գործած եմ, ամենքը կը խենթենան անվանս վրա, իսկ երբ օր մը բերանս բանամ և կարծիք մը հայտնեմ՝ անմիջապես նախատանաց կենթարկվիմ։ Կերևի որ անունս գեղեցիկ է և դեմքս տգեղ։

Ծիծաղ — Դեմքդ անունեդ ավելի զեղեցիկ է։

Աստրեա — Ոմանք կուզեն տեսնել զիս երբեմն ուրիշներու վերաբերյալ գործերուն մեջ, իսկ բնավ երբեք իրենց վերաբերյալ խնդրո մը մեջ։ Ոմանք կը տեսնեն զիս, բայց չեն կրնար պաշտպանել, որովհետև շահը թույլ չտար։ Ոմանք սովորություն ունին երեսս չնայելու, այսուամենայնիվ երբ իմ վրա խոսք բացվի, ամենքը կը միաբանին դրվատել զիս և ըսել, «Ազնվափայլ Արդարությունն պարկեշտ է, համեստ է, անաչառ է, ճշմարտախոս է, չքնաղ օրիորդ մէ, անգյուտ գանձ մէ, մեղրածորան բերան մունի», այսուամենայնիվ թույլ չեն տար, որ խոսիմ։ Հապա այդ շահը... այդ շա՜հը... գիտե՞ս ինչեր ըրած է և կընե... յուր գործը քալեցնելու հա—