Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աստրեա — Այո՛, բայց այնպես երբեմն երբեմն կուգամ երկրիս վրա պզտիկ պտույտ մընելու։ Դու, Ծիծաղ, եթե գիտնայիր, թե ինչ տանջանքներ կրած եմ հոս՝ չպիտի առաջարկեիր ինձի երկրիս վրա մնալու։

Ծիծաղ — Չկրնա՞ր ըլլալ, որ խմբագրի մը կերպարանք մտնեք, որպեսզի չճանչցվիք, ո՞վ խելքը կորուսեր Է, որ երթա խմբագրի մը մեջ արդարություն փնտրելու։

Աստրեա — Կարելի չէ։ Մնաք բարյավ, Ծիծաղ, պետք Է որ մեկնիմ։

Ծիծաղ — Կը փափագեի զձեզ քանի մը կենդանիներու ներկայացնել, ուստի կը խնդրեմ, որ գոնե քանի մ՛օր հյուր մնաք մեր քով։

Աստրեա — Շնորհակալ եմ, բայց հարկ Է, որ մեկնիմ, արդեն բավական ուշացա։

Ծիծաղ — Շատ լավ, զիս մի՛ մոռնաք, նորեն հանդիպեցեք։

Աստրեա — Գլխուս վրա։ Դուն ալ երբեմն ինձի եկուր։

Ծիծաղ — Ես ալ կուգամ։ Ո՜րքան կուզեի միշտ ձեզի հետ մնալ և խոսիլ։

Աստրեա — Եթե կուզես ինձի հետ խոսիլ, աշխատե որ միշտ զիս ներկայացնես հաչելով, ինչսթես որ ցարդ ներկայացուցած ես։ Ի տեսություն։

Ծիծաղ — Երթաք բարյավ։

Բարոյական — Աշխարհիս վրա չկա ոչինչ այնքան ծիծաղելի, որքան այն ծիծաղն, որուն մեջ արդարություն կը պակսի։


ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ՆԻՍՏԸ

Ատենապետ — Տյարք և տիկնայք, ատյանը բացված է: Նախորդ նիստին ատենագրության վրա դիտողություն ունեցողներն կը հրավիրեմ խոսք առնել։

Ներկա գտնվող կենդանիներուն ամենն ալ խոսք կառնեն։

Ա — Ես ըսած էի թե գործող մարմինն համար տալու պար-