Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձայներ. — Ի՛նչ ընե խեղճը եթե գրագիր չունի, ինքը գրած ղրկած է. կաղաչեմ, աղքատությունն չհարվածենք։

Ձայն մը.— Ողջ է, մեռած չէ։ Այնքան հիվանդ եմ ըսավ, որ ստիպվեցավ, որպեսզի յուր ստությունն չխայտառակվի, թուղթ մը գրելով մեղ հավատացնել, թե իրոք հիվանդ էր. ասանկ նամակ չընդունվիր։

Ձայներ. — Կը ցավինք, որ ներքին կանոնադրության այս մասին տրամադրությունն չեք գիտեր. եթե այսօր զինքն հրաժարյալ համարինք՝ ի՞նչ կընենք եթե վաղը գա և յուր աթոռին վրա նստի։

Ձայն մը. — Մեռյալ մը ի՞նչպես կրնա ողջննալ և գալ յուր աթոռին վրա նստիլ։

Ձայներ. — Թերևս առժամ անակյա մահվամբ մեռած է։

Ձայն մը. — Կարելի՞ է առժամանակյա մեռնիլ։

Ձայներ. — Ըսել է թե Ծիծաղ չեք կարդար բնավ, բայց ինչ որ ալ ըլլա չենք կրնար հրաժարեցնել զինքն։ Քվե, քվե, քվե...

Ատենապետ. — Ով որ Ռ...ին բացակայությունն բանավոր և օրինավոր կը գտնե, յուր ձեռքը վերցնե։

Մեկ քվեի դեմ հարյուր տասը քվեով կորոշվի, թե Ռ...ին բացակայությունն օրինավոր է և հրաժարյալ չհամարվիր։

Ատենապետ. — Ց... նամակով մը կը հայտնե, թե այսօր ստիպողական գործ ունենալուն պատճառավ հարկադրված է բացակա գտնվիլ։

Ձայներ. — Ապօրինավոր է, խիստ ապօրինավոր... հրաժարյալ կը համարվի, եթե հիվանդ կամ ճամբորդ եղած ըլլար՝ խնդիրք կը փոխվեր։

Զայն մը. — Ներեցե՛ք խեղճին, որ սովորությունն չգիտեր դեռ. եթե գիտցած ըլլար՝ բնականաբար կամ հիվանդ կըլլար կամ ճամբորդ. ինքը սովորությունն չգիտնալուն՝ ճշմարտությունն զրուցեր է փոխանակ սուտ խոսելու։

Ձայներ. — Թող օրենքը հարգե և սուտ խոսի, թող որ այդքան ճշմարտախոս անդամ մեր գործին չգար։

Ձայն մը. — Պետք է ուրեմն, որ յուր ճշմարտախոսությանը զոհվի։

Ձայներ. — Անմիջապես հրաժարեցնելու է զինքն, որ ժո-