Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվողոս. — Չեմ կարծեր, թե Բարոյականր զվարճանա անանկ տեղեր։

Ծիծաղ. — Չէ, չէ, Բարոյականն ալ հրավիրե։

Եվողոս. — Գլխուս վրա։

Ծիծաղ. — Հավերժահարսներուն 10 ալ զրուցե՛, որ կտոր մը թեքիր առնեն մեր ձկնավաճառեն. դրամը վաղը կուտանք հանգանակություն մը ընելով, քիչ մը ապուխտ, շիշ մը օղի, մեկ երկու հաց դնեն կողովի մը մեջ. չմոռնան նաև քիչ մը ածուխ առնել կերակուր եփելու կամ տաքցնելու համար, վերջապես դաշտը ճաշ պիտի ընենք, ինչ որ կրնա առնվիլ առանց դրամի՝ թող առնեն։

Եվողոս. — Շատ լավ։

Ծիծաղ. — Իմ կողմե բարևե Բագոսն և զրուցե , որ պատվականագույն գինիեն բերե և անցյալ անգամվան պես քացախ չկլնեցնե մեզի, ստակը կը վճարեմ երբ մեծ հրդեհ մը պատահի և հրկիզյալներուն դրամ բաշխելու պաշտոն մը առնեմ։

Եվողոս. — Հրամաններդ կը կատարեմ։

Ծիծաղ. — Պատվիրե՛ Աստղիկին աղջիկներուն, որ իրենց պարահանդեսի հագուստը հագնին և պատրաստվին մեզի ընկերանալու։

Եվողոս. — Մրսեմ։

Ծիծաղ. — Չմոռնաս մուսաներուն ալ ըսել, որ իրենց ամենաշքեղ զգեստներն հագնին և պատրաստ ըլլան։

Եվողոս. — Չեմ մոռնար։

Ծիծաղ. — Գնա, ուրեմն պատվերներս կատարել։

Եվողոս. — Կերթամ... ահա Բարոյականն կուգա։

Բարոյական. — Դարձյալ հրամաններ կուտաք այսօր։

Ծիծաղ. — Այո՛, եղբայր Բարոյական, դարձյալ հրամաններ կուտամ... կը նեղանամ, այսօր բնավ հով չկա բոլոր հովերն առեր քալեր են... ձանձրացած նաև կենդանիներու զվարճություններու վրա դիտողություններ ընելե՝ որոշեցի զվարճանալ այսօր։ Միտքս դրի գետափի մը դալարյաց վրա վարսագեղ ուռենիներու հովանվույն տակ նստիլ և գետին երկու ափերեն փոխասացություն ընող պլպուլներուն գեղգեղանտց միայն զոհել այսօր իմ ականջներս՝ որ մաշեցան ամեն