Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օր ստություններ, շողոքորթություններ, շահադիտական հարգանքներ լսելե։ Ականջներուս համար օդափոխություն մը անհրաժեշտ պետք է։ Դուն ալ պիտի միանաս անշուշտ մեր ընկերության, որուն մեջ են Մոմոսն, Բագոսն, Սիղենոսն, Հիպնոսն...

Բարոյական. — Օհ, օհ, օհ... ես խայտառակներուն հետ տեղ չեմ երթար։

Ծիծաղ. — Աստղիկին աղջիկներն, մուսաներն և հավերժահարսներն ալ պիտի գան։

Բարոյական. — Այս վերջիններուն համար ըսելիք չունիմ։

Ծիծաղ. — Թշվառակա՜ն քեզի... դո՞ւն ալ... ինչ որ է, պարապ խոսքեր մտիկ ընելու ժամանակ չունիմ այսօր, հերիք ամեն օր մտիկ կընենք հրապարակի վրա։

Բարոյական. — Զիս թող տուր։

Ձայն մը. — էհեեեեեեեե...

Բարոյական. — Առ Սիղենոսդ... գինովդ...

Ծիծաղ. — Ձեն չունի, այսօր կիրակի է։

Բարոյական. — Բարոյականությո՞ւնն ալ կիրակի ունի։

Ծիծաղ. — Ատենոք չուներ, բայց այժմ ունի, մանավանդ թե շատ ունի, տարին տասներկու ամիս գոց է խանութը։ Օ՛ն, բարի եկաք, տեր Սիղենոս։

Սիղենոս. — (Գլտորելով) Ձեր մեծապատվության ամենախոնարհ ծառան եմ, տեր Բարոյական, հա՛, հա՛, հա՛... Բարոյական, հա՛, հա՛, հա՛, ի՛նչպես է ձեր մեծապատվությունն, Բարոյական, դեռ ո՞ղջ եք... կարմի՞ր գինի կը խմեք, թե ճերմակ, հավերժահարսերե՞ կախորժիք, թե Բագոսե, ոտանավո՞րն նախապատիվ կը համարիք, թե արձակն, ո՞ղբ կը սիրեք, թե ծիծաղ։

Բարոյական. — Եվ ոչ մին կը սիրեմ։

Սիղենոս. — էհեեեեեեեե...

Բարոյական. — Ինչո՞ւ կը պոռաս այսպես, եղբայր...

Ձայն մը. — էհեեեեեեեե...

Սիղենոս. — Բադոսն... աշակերտս... ամենեն հառաջադեմ աշակերտս... ձայնը սիրեմ...

Բագոս. — (Գլտորելով) Բարև ձեզ...

Սիղենոս. — Սիրելի սանս, պատիվ ունիմ քեզ ներկայացնե-