Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիղենոս. — Շնորհակալ եմ սիրելի սանս... կեցցե՛ Բագոս... քնո աստվածին քիթն և գլուխն ի՜նչպես եղավ։

Հիպնոս. — Աղեկ եմ, աղեկ, դադրեցավ արյունը։

Ծիծաղ. — ծալենք, ահա կը մոտենանք գետին...

Եվողոս. — Քիչ մը շուտ քալենք, որ տեղ գտնենք... կարծեմ թե Զեփյուռը հոս է, որովհետև անոր շունչն կը ծծեմ։

Ծիծաղ. — Տեսնելուդ պես անմիջապես բռնե զինքն և ինձի բեր։

Եվողոս. — Թող տուր փչե... կ՝աղաչեմ...

Բագոս. — Արդարև ինչ անուշ բույր...

Եվողոս. — Վարպետ է թշվառականն... վարդի թուփերու մեջ, մանուշակներու վրա բազմելով կը փչե միշտ։

Հիպնոս. — Այս քաղցր բուրման հետ կը ղրկե մեզ նաև սոխակներու, գեղգեղանքն։

Հավերժահարսեր. — Կաղաչեմք, Ծիծաղ, մի՛ պատմեր Զեփյուռն։

Մուսաներ. — Ծնրադրությամբ կը պաղատինք, ձերբակալել մի՛ տար թեփյուռն այսօր։

Դստերք Աստղիկի. — Զեփյուռին հանցանքն ներե։

Ծիծաղ. — Շատ լավ. բայց գիտնալ հարկ է, որ Չեփյուռն յուր ձիրքերեն պիտի զրկեր այսօր զմեզ եթե հոս չգայինք։

Սարոյական. — Մեր բնակարանն ալ, Ծիծաղ, տուն ըսվելու տեղ չունի, որ կողմեն որ փչե խեղճ Չեփյուռն՝ սոխի, սխտորի և պրասայի հոտեր պիտի բերե մեզի։

Եվողոս. — Եկանք, ահա նավ մը, որուն մեջ ամենքս ալ կրնանք մտնել։ Նավավար, մեզի դիմացի կողմը անցունելու համար ի՞նչ կ՛ուզեր։

Նավավար. — Հո՞ն պիտի մնաք, թե պիտի դառնաք։

Ծիծաղ. — Հոն պիտի մնանք։

Նավավար. — Տասներկու դահեկան կ՝ուզեմ և մանրուկ կուզեմ, քսաննոց արծաթ չեմ կրնար ավրել, եթե մանր դրամ չունիք՝ պարապ տեղ չսկսինք սակարկության։

Ծիծաղ. — Քառորդ արծաթ մը տանք անցուր մեզի։

Նավավար. — Չեմ կրնար։

Ծիծաղ. — Մենք կը քաշենք թի, դուն հանգիստ նստե։

Նավավար. — Քիչ է։