Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՔԾՆՈՒՄ

Գող մը գիշեր ատել՛ Խիկարի տունը կը մտնե և խեղճին բոլոր չունեցածը կառնե կը տանի։ Հետևյալ օրն կիմացվի եղելությունն։ Խիկարի դրացիներն, բարեկամներն ու ազգականներն կը փութան իրենց ցավակցությունն հայտնել խեղճ կողոպտվածին։

— Խիկար, կըսե մին, ինչո՛ւ ուշադրություն չըրիր ու դուռդ աղեկ չգոգեցիր։

— Ինչո՛ւ պատուհաններն քիչ մը բարձը շինել չտվիր, կը հարցնե երկրորդ մը, որպեսզի գողն դյուրություն չգտներ տունդ մտնելու։

— Եղբայր, կըսե ուրիշ մը, պատերն ալ շատ ցած են, և գող մր բնավ դժվարտւթյուն չկրեր այդ պատերեն ներս մտնելու։

— Տարակույս չկա, թե, կը հավելու անդիեն բարեկամ մը, փողոցի դռներն եթե երկաթյա ըլլային, թույլ չէին տար գողին զքեզ կողոպտելու։

— Խիկար ալ կը խոստովանի անշուշտ, թե, վրա կը բերե ասդիեն ազգական մը, մեծ սխալ գործած է փայտաշեն տան մը մեջ նստելուն համար։

— Ցավալի է, որ, կը հարե դրացի մը, ասանկ թաղի մեջ տուն շինել տված է։

— Եթե գիշերը չքնանար, կըսե անդիեն մեկը, գողին մտնելն կիմանար։ Վերջապես ամենն ալ, որ ցավակցության եկած էին այլ և այլ դիտողություններով կերպով մը Խիկարն պատասխանատու կը բոնեին այս գողության։

Խիկար, որ, ինչպես կըսեն մեր նախնիք, պաղարյուն մեկն էր, կիրքով խօսիլն տղայություն և քիչ մալ անկրթություն կը համարեր, ամենն ալ մտիկ ընելեն հետո.

— Բարեկամներ, կըսե, ասոնց ամենը լավ, բայց սա իմ տունս մտնող գողն բնավ հանցանք չունի՛։

Խիկարին այս հարցումին վրա ատենոք երկու ամիս խնդացեր եմ. ուստի ուզեցի զայն բնաբան դնել առակիս, որ շատ կը նմանի Խիկարին գլուխն եկած այս դեպքին, Ներե-