Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Խոհեմության արդյունք է, աճտպարանոք գործ տեսնողը կը վնասե։

— Հաշիվ կուզես, չտար։

— Կուտա։

— Կենդանիներու ժողովույն իրավանց սահմանեններս կը մտնե։

— Հառաջդիմության նշան է այդ։

— Անոր իրավանց ստացվածքն գողնալ կուզե։

— Թող դուռն աղեկ գոցե։

— Պատեն կը ցատկե։

— Թող պատը բարձրացնե։

— Տանիքեն կը մտնե։

— Թող արթուն մնա։

— Ըսենք թե կենդանիներու ժողովն հանցավոր է ասանկ մարմնո մը ծնունդ տված ըլլալուն համար, բայց սա կենդանիներու ժողովույն իրավանց պատեն ցատկող մարմինն բնավ հանցանք չունի՞։

— Չունի, ցորչափ յուր փշրանքովն և ստորագրությամբն ապրիմ։ Մնաք բարով։

Բարոյական. — Քծնող շուներուն կյանքն միշտ երկարատև չըլլար ինչպես ստիպված են կարծել ոմանք։


ԷՇՆ ԱՂԵՐՍԱԳԻՐ ԿԸ ՄԱՏՈԻՑԱՆԵ ԾԻԾԱՂԻՆ

Ծիծաղ. — Ո՞վ է դուռն զարնողն։

Վոնոս. — Ես եմ, Վոնոս, ձեր ամենախոնարհ էշն։

Ծիծաղ. — Ե՞րբ պիտի բարձրանաս, թշվառական, մտի՛ր։

Վոնոս. — Ծառա եմ։ Աղերսագիր մունիմ ձեզ մատուցանելու։

Ծիծաղ. — Պաշտո՞ն կուզես։

Վոնոս. — Ոչ։

Ծիծաղ. — Հանձնարարակա՞ն։

Վոնոս. — Չէ։

Ծիծաղ. — Դրա՞մ։