Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զիս, որ ճամբան շարունակեմ. գետինը փռվեցա ուժաթափ և շնչասպառ։

Ետևես կուգային քանի մը կենդանիներ, որոնք, այո վիճակս տեսնելով, կանգ առին և սկսան այսպես խոսիլ իրարու հետ.

— Ահա կենդանի մը, որ խմբագրություն կընե։

— Դասատվություն կընե, ըսե սըվոր։

— Եթե «Դրամօժիտով կնիկ մառած է» ըսեք՝ յուր կացությունն ճիշտ պատկերած կըլլաք։

— Ահա կենդանի մը, որ պարտքերու ներքև ճնշված է և դեռ պատիվն, խարազաններուն ամենեն անգութն, կը հարվածե զինքն, որ քալե։

— Ըստ իս, ահա կենդանի մը, որ չգիտցած լեզվեն թարգմանություն ընելու կաշխատի։

— Խեղճն հանձնապաստան ամբարտավանի մը խոսք հասկցնելու կը ճգնի։

— Ոչ աս է ոչ ան, վերջին նորաձևության համեմատ նեղ շրջազգեստ մը հագած է և չկրնար քալել։

— Ինչ որ ալ ըլլա, խմբագրե, դասատուն, դրամօժիտով կարգվածե, շատ պարտք ունեցողներն, տգետ թարգմանիչն և այլն շատ ավելի երջանիկ է, անոնց նեղություններն անտանելի են և անթվելի, մինչդեռ ասոր նեղությունն տանելի է։ Երանի քեզ, ո՛ ավանակ, որ բոլոր ցավերդ փայտի վրա միայն կը կայանան, չունիս պետք ոչ ամենուն առջև խոնարհելու, ոչ ամենուն խոսք հասկցնելու, ոչ սիրտեր վիրավորելու, ոչ ալ դարմանելու, ոչ ազնիվ զգացումներ հայտնելու, ոչ այլ և այլ ծախքեր հոգալու։ Կաշխատիս և աշխատությանդ վարձքն կստանաս և կապրիս։

— Այդ մասին ըսելիք չունիմ, մեզմե երջանիկ է։

— Հարկավ և շատ երջանիկ է։

— Մեր քաշածը քաշվելու բան չէ։

Այս կարծիքներն հայտնելով հեռացան, թողլով զիս տիրոջս հետ, որ քաջալերվեցավ այս խոսքերեն և սկսավ ա՛լ ավելի փայտակոծել զիս։ Համբերությունս հատավ, ուզեցի քանի մը խոսք ընել տիրոջս, գիտեք անշուշտ, թե մենք էշերս կրնանք մարդու պես խոսիլ երբ նեղը մնանք, և եբրայեցերեն