Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դնելու վրա ըլլար խնդիրն՝ գործը քիչ մը կը դյուրանար:

Վոնոս. — Չեմ ուզեր մարդ կրել ես, կը փափագիմ, որ մարդու մեջ մտնեմ և մանավանդ հարուստ մարդու մեջ։

Ծիծաղ. — Դժվարինս կը խնդրես, Վոնոս։

Վոնոս. — Ընդհակառակն՝ շատ դյուրին բան մէ խնդրածս։

Ծիծաղ. — Գրեթե անկարելի է։

Վոնոս. — Ինչո՞ւ անկարելի ըլլա, այսքան էջեր ի՞նչպես խառնված են մարդերու հետ և ի՞նչպես մտած են անոնց մեջ։

Ծիծաղ. — Ե՞րբ մտած են, ես չեմ տեսած։

Վոնոս. — Շատերն մտած են և կը մտնեն։

Ծիծաղ. — Զարմանալի բան։

Վոնոս. — Կաղաչեմ, մի՛ մերժեր խնդիրքս, որու գործադրությունն ձեզի համար խիստ դյուրին է։

Ծիծաղ. — Այդ վիճակիդ մեջ զքեզ մարդու մարմնույն ներմուծելն անկարելի է, իսկ եթե կ՝ուզես, կրնամ քեզի մարդու մորթ մը տալ։

Վոնոս.— Ի՞նչ ընեմ այդ մորթն։

Ծիծաղ.— Մեջը կը փաթտվիս, ականջներդ աղեկ մը կը ծածկես, բերանդ չես բանար, չես խոսիր և կրնաս մարդերու մեջ մտնել։

Վոնոս. — Մեր նախահայրերեն մին ատենոք ասանկ փորձ մը ըրած Է, առյուծի մորթ մը հագնելով, սակայն շուտ մը իմացվեր Է իրեն ինչ ըլլալն, ձայնը մատներ է զինքն։ Ես կը փափագիմ, որ կենդանի մարդու մը մարմնույն մեջ փոխադրվիմ և մնացած կյանքս քիչ մը խաղաղությամբ անցունեմ։

Ծիծաղ. — կարծիքիդ մեջ կը սխալիս, Վոնոս, մի՛ կարծեր, թե մարդուս մարմինն երջանկության վայր է, մարդն էշեն ավելի կը տառապի և որքան մարդեր կան այսօր, որ կուղեն իշու կերպարանափոխվիլ և չեն կրնար։

Վոնոս. — Ի՞նչ փույթ ինձի, ես կը բաղձամ մարդու մը մեջ գտնվիլ։ Եթե դուք չեք կրնար, գոնե հանձնարարական մը տվեք Արամազդին ուղղված։

Ծիծաղ. — Շատ լավ, բայց գիտե՞ք, որ ձեր փափագն իրագործելը կարելի չէ։

Վոնոս. — Դուք գրեցե՛ք, Արամազդն անհնարինը հնարավոր կ՝ընե։