Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տեսե՛ք, անհնա՞ր է եղեր։

— Կարծեմ, Վոնոս, թե էշն մարդու մեջ մտնելով երջանիկ կյասնք չկրնար վարել. էշն ուր որ ալ ըլլա, պիտի գտնի այն ընդունելությունն, որուն արժանի է։ Իշամարգն էշե մ՝ավելի կը գանակոծվի։

— Ձեր կարծիքն սխալ է, էշ մը երբ մարդու մեջ գտնվի՝ չհալածվիր այնքան, որքան յուր բնական կերպարանքին մեջ: Նույնիսկ ամենեն խելացի մարդն, ամենեն հանճարեղ անձն, ամենեն տաղանդավոր մեկն իշու կերպարանքին փոխե և կը տեսնես թե ի՞նչ հալածանաց կենթարկվի։ Ինչ որ ալ ըլլա՝ ես վիճակես գոհ եմ առայժմ և կը հուսամ թե պիտի վայելեմ ամենուն համակրությունն...

Բարայական. — Որքան անկիրթներ կան, որ ազնիվ ընտանիքներու մեջ մտնելով ազնվանալ կը կարծեն։


ՄՈԻՐԱՑԿԱՆՈԻԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Ծիծաղ. — Ի՞նչ ընելու է, Բարոյական, այս մուրացիկներու ձեռքեն խալսելու համար, հարյուրը մեկեն կուգան և թող չեն տար, որ գործ տեսնենք:

Բարոյական. — Ողորմելու է, որովհետև չեն երթար առանց ստակ առնելու։

Ծիծաղ. — Ուրեմն այսօր գործը մեկդի ձգենք և ողորմելով զբաղինք։

Բարոյական. — Գոնե հարցաքննենք զանոնք ստուգելու համար, թե աղքա՞տ են իրոք, թե մուրացկանությունն արհեստ ըրած են իրենց։

Ծիծաղ. — Շա՛տ աղեկ ըսիր, անով կրնանք հասկնալ նաև մուրացկանության ծնունդ տվող պատճառներն։ Ահա կուգա մեկը...

— Ողորմեցեք աղքատին։

Բարոյական. — Ի՞նչպես եղավ, որ այս վիճակին մեջ ընկար, բարեկամ։

— Ահա այն գլխարկները...

— Ո՞ր գլխարկները։