Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գամ մալ կանցնիմ ինքնիրենս ըսելով, «Թերևս հոն էր և ես հուզման մեջ ըլլալով չկրցա տեսնել». դարձյալ մարդ չկա։ Կանգ կառնեմ, ճակատս կը շփեմ, «Թերևս վարագույրն ձգված էր և ինքն հոն էր» կըսեմ ինքնովի և նորեն կանցնիմ տանն առջևեն։ Վարագույրն բաց է, ինքը հոն չէ։ Ետ կը դառնամ բարկությամբ, կը վազեմ, տուն կը մտնեմ, դուրս կելնեմ, զբոսարան կը մտնեմ, կը նստիմ, կելնեմ, նորեն կը նստիմ, «Թերևս, կըսեմ, ապակիներն լավ սրբված չըլլալուն համար չկրցի տեսնել զինքն»։ Երրորդ անգամ կանցնիմ, վարագույրն ձգված չէ, ապակիներն սրբված են, մարդ չկա: Կը շվարիմ, կը մնամ, ո՛ւր երթամ, ուր չերթամ, «Անպատճառ, կըսեմ ինքնիրենս, պատուհանին առջև նստած պիտի տեսնեմ զինքը»։ Չորրորդ անգամ կանցնիմ և կը տեսնեմ սպասուհին, որ պատուհանին առջև նստած գուլպա կը հյուսեր և որ զիս տեսնելուն պես պատուհանն գոցեց փախավ։ Խենթի պես մեյ մը ասդին կը ցատկեմ, մեյ մը անգին, առանց ո՛ւր երթալս գիտնալու, առանց ո՛ւր ըլլալս զգալու... Ի՞նչ երկարեմ... քանի մօրեն ուրիշի մը հետ կը կարգվի և ես ալ այն օրեն կը կարգվիմ դժբախտության հետ, գործե կը քաշվիմ, թափառական կը պտըտիմ. ժամանակ մը բարեկամներու օգնությամբ կապրիմ և հետո կսկսիմ մուրալ... ահա, ինչպես կը տեսնեք, սերն է մուրացկանությանս պատճառն։

Ծիծաղ. — Մուրացկանությունդ բանաստեղծական է։ Ա՛ռ:

Բարոյական. — Սա եկողին պատմությունն լսենք, տեսնենք ինչ է։ Ի՞նչպես եղավ, որ մուրացկանության սկսար, սիրելի։

— Ինչուդ պետք, ողորմություն կուզեմ, տուր երթամ, մուրացկանությանս պատմությունն ընել պարտավոր չեմ։

— Կուզեի պատճառն իմանալ։

— Առանց պատճառն իմանալու չե՞ս ուզեր օգնել աղքատի մը, որ ողորմություն կը խնդրե քեզմե։

— Ոչ:

— Գետինն անցնիս. Արամազդ յուր ամենեն սոսկալի պատուհասներով պատժե զքեզ, շանթերը թափե գլխուդ վրա... կենդանիներու ժողովույն մեջ խոսք ուզես և զլացվի քեզ... ճակտիդ քրտինքովն անոթի մնաս... գրական ասպա-