Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հարցներ ինձ. — Հաց բերի՞ր. — Ո՛չ, հացագործներն գոցեր էին խանութներն. — Այս գիշեր դիվանագիտությո՞ւն պիտի ուտենք: Կը բարկանայի այս հեգնական հարցման վրա, որուն չէի պատասխաներ և սենյակս քաշվելով լրագիրներու մեջ կը կորսվեի և խորհրդածություններ կընեի։ Սա աղեկությունն կար, որ բարեկամներես կառնեի այլ և այլ լեզվե լրագիրներ, որոնց համար եթե դրամ տալ հարկ ըլլար, տասը տարի առաջ կսկսեի մուրացկանության։ Վերջապես քսան տարիի չափ այսպես բնավ գործ չընելով և միայն լրագիր կարդալով ունեցածս կորսնցուցի։ Բնականաբար ունեցածդ կորսնցունելուդ պես բարեկամներն ալ մը կորսվին, և անոք, անօգնական մնալով, որոշեցի մուրալ։ Չմոռնամ ըսել, թե դիվանագիտական դարձվածքներու վրա ստացած ծանոթություններս պատռեցին երեսիս քողն և շատ նպաստեցին ինձ մուրացկանության ճյուղն մշակելու։ Տեսա, որ ամոթխածությունն, պարկեշտությունն ու համեստությունն ուրիշ բան չեն, եթե ոչ նախապաշարման արգասիք։

— Ես, իբրև Բարոյական, համակարծիք չեմ ձեր վերջին խոսքերուն և կը բողոքեմ անոնց դեմ։

— Դուք կրնաք բողոքել և ես ժամանակ չունիմ ձեր բողոքին դեմ բողոքելով վեճի դուռ բանալ, ես մուրալու եկա և ոչ վիճելու, ողորմեցեք...

— Ա՛ռ քեզի հաց և միս։

— Շեն կեցէ՛ք։

— Ծիծաղ, այս մուրացկաններուն վերջը չպիտի գա, և ես ձանձրացա անոնց պատմությունները լսելե։ Արտասուքին ըսենք, որ անոնց մեյ-մեկ կտոր բան տա և ճամբե։

— Ի՞նչ տպավորություն ընդունեցար մեր այս օրվան հարցաքննություններեն։

Բարոյական. — Մարդերուն մեծագույն մասն ոչ թե առևտուրի նվազության պատճառավ, այլ հաճոյից, ծուլության, բանաստեղծության և սկզբունքի համար կը մուրա։