Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԻԾԱՂ ԵՎ ԿԵՐԲԵՐՈՍ

— Ի՞նչ լուր բերիր ինձ դժոխքեն, սիրելիդ իմ Կերբերոս, գործերն ինչպե՞ս են հոն։

— Գործերն գոհացուցիչ վիճակի մեջ են։

— Քաղաքական խնդիրներ կան։

— Քաղաքական խնդիր բնավ չկա հոն, որովհետև ազգի և կրոնի խտրություն չկա, ամենքը սիրով կապրին իրարու հետ։

— Գրականությունն ի՞նչ վիճակի մեջ է։

— Օր ըստ օրե կը զարգանա, որովհետև հետզհետե նոր գրագետներ կուգան։

— Գոնե դժոխքի գրագետներն հարուստ են, թուղթի, գրիչի և մելանի ստակ ճարելու համար փոխառության չե՞ն դիմեր։

— Գրագետներն ամեն տեղ և միշտ աղքատ են և իրենց աղքատությանը համար է, որ չեն կրնար մեռնիլ և անմահ կը մնան։

— Չեմ հասկնար։

— Շատ պարզ է, դժոխք երթալու համար, ինչպես գիտեք, գետեն անցնելու է, և գետեն անցնելու համար նավակ մտնելու է, նավակ մտնելու համար ալ դրամ վճարելու է, բնականաբար ո՛վ որ չկրնար այս դրամը վճարել, չկրնար մեռնիլ և անմահ կը մնա։

— Իրա՞վ կըսեք:

— Իրողությունն կը պատմեմ, եթե կը հաճիք օր մը պատմեմ ձեզ մեռյալներու դժոխք երթալու պատմությունն, զոր գրած է Ղուկիանոս։ Մազ մնաց որ Մենիպպոս, որ ստակ չուներ, չպիտի կրնար դժոխք երթալ, եթե Հարսն բացառություն մտցնելով չընդուներ զայն Հուր նավակին մեջ։

— Զարմանալի է... ապրելու համար ստակ պետք է, մեռնելու համա՞ր ալ ստակ տալու է։

— Զարմանալու ի՞նչ կա, միթե հոս ալ անանկ չէ՞. ո՞ր աղքատը թաղված է ձրիաբար, միթե ամեն անգամ, որ մահ տեղի կունենա՝ սակարկություն չեն ըներ, քանի քանի անգամներ լսած եմ Թաղական Խորհրդե մոր կըսեր, «Այդ գումարով չենք կրնար թաղել, վնաս կընենք, ուրիշի մը թաղել