Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանեն վաճառելու համար։ Ասոնք ալ գնող չեն գտներ։ Շատ անգամ այս տեսակ պտուղները ծով կը նետվին իբրև վնասակար ընդհանուր գրական առողջության։

— Դուն ալ այն մասին կը վերաբերիս, որուն լեզվին անկեղծությունն անկրթության նման բան մէ, փափկություն չունի բնավ, կը խոսի այն կերպով, որով կզգա, չափավորություն, փափկություն, ներդաշնակություն, քաղաքավարություն չունի։ Փոխանակ «Այս առտու ծով մտա» ըսելու՝ խոսե այսպես...» Մինչդեռ երկնիր դշխոյն հետզհետե յուր ճառագայթներն ամփոփելով կը պատրաստվեր յուր աթոռն տալ արեգակին՝ որու դռները բանալու կերթար վարդամատն Արշալույս 2. մինչդեռ աքաղաղներն նոր խոսք առած էին. մինչդեռ փողոցներն «աղեկ սոխ և սքանչելի սխտոր» կը պոռային. մինչդեռ հացագործն, մինչև որ առնելիքն չառներ չէր ուզեր յուր հաճախորդին հաց ձգել և հետն կռիվ կըներ, մինչդեռ կաթնավաճառն սիրահարություն կըներ սպասուհվո մը հետ դռան մառջև. մինչդեռ փողոցն ավլելու պաշտոն ունեցողներն փոշիներու մեջ կը թաղեին անցնողներն, մինչդեռ կինն թավշյա վերարկու մը շինելու նպատակավ էրկանը գրպանեն քանի մը ոսկի կը գողնար, մինչդեռ էրիկն յուր կնիկեն հանձնարարություններ չլսելու համար ինքզինքն տնեն դուրս կը նետեր, մինչդեռ խահվե չգտնվելուն համար մայր և որդի միմյանց հետ կը ծեծկվեին, այն պահուն ահա մերկացա և նետվեցա հեղուկ և կապույտ սավանի մը վրա, որ անհուն է։ Նետվելուս պես, սավանը փրփուրներ հանեց, փրփուրներ, որ ժամանակավ ծնունդ տվին Աստղիկին գեղեցկության։ Սարսուռ զգացի...։ Քիչ մը սողացի այդ սավանին վրա և ահա արևն ելավ յուր պալատեն և յուր առաջին շողն կաթեցավ աչքիս մեջ, ո՜հ, այդ առաջին ճառագայթն, թվեցավ ինձ կուսի մառաջին նայվածքն, որ ժպիտով մը կուղղվի բանաստեղծին։ Հուզվեցավ ծովն, ես ալ հուզվեցա, դու չհուզվեցա՞ր, ով կույս... կույս ով չհուզվեցար դա.... կույս հուզվեցար և դու ով... դուրս ելա դողալով և դողդղալով, հագվեցա և մնաս բարյավ ըսի ծովուն, արևուն և կուսին»։

— Բաղնիքի ստակն ո՞վ տվավ հապա: