Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անգամ ավելի երջանիկ է և այնքան ավելի հարգ ու պատիվ կը վայելե։


— Ո՜վ աստվածներ, չպիտի ողորմիք այս կենդանիներ քան։ Հարուստներն ի՞նչ կ՝ընեն, իրենց ապրանքներն վաճառելեն ուրիշ բանով չեն զբաղիր։


— Ոմանք երբեմն ողորմություն կուտան խմբագիրներուն, դասատուներուն և գրագետներուն. ոմանք ալ աղթատին ստակներն ուտելու կը պարապին, մեկ մասն զեխության և ցոփության մեջ կանցունե ժամանակը, մեկ մեծ մասն ալ միայն հարստությունն ավելցնելու կաշխատի։ Միջին կարգի վրա ծանրացած է բոլոր բեռը. այն է, որ ստակ կուտա և կարելի եղածին չափ կը պահե հիմնված հաստատություններն. այն է, որ կ՝օգնե աղքատներուն, այն է, որ կուտա վերջապես որքան ներե կարողությունն, բայց ասոր անունն բնավ չկարդացվիր լրագիրներու մեջ...


— Կաղաչեմ, դադրե՛ խոսելե, նեղություն կզգամ։ Պիտի երթամ, հանձնարարություն մունի՞ս ընելու։


— Պիտի խնդրեի քեզմե աղաչել Մեղուին, որ երբեմն նամակ գրե ինձի։


— Շատ լավ։


— Զրուցե՛ իրեն, թե դժոխքի վերաբերյալ հոդվածներ ղրկե ինձի, մանավանդ ընտանեկան հոդվածներ։


— Գլխուս վրա։


— Առած տեղեկություններդ հաղորդե իրեն։


— Չեմ մոռնար։


— Օրագիրն ի՞նչպես է։


— Ի՞նչ ընե, երբեմն կը տեսնվի Մեղուի հետ։


— Իրարու հետ կռիվ կընե՞ն։


— Կարելի բա՞ն է, որ երկու խմբագիր քովե քով նստին և կռիվ չընեն։


— Օրագիրն և Մեղուն հոս ըլլալու էին հիմա, մին յուր սուր դատողություններով և մյուսն յուր քաղցր երգիծաբանություններով խոսելու համար օրվան խնդիրներու վրա, որ օրըստ օրե կը շատնան։


Հոն ալ կը խոսին՝ իրիկուններն դեմ առ դեմ կը նստին և քանի մը գավաթ օղի կը տնկեն և աղեկ մեզե չգտնվելուն