Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


համար գինեպանին հետ քիչ մը կռիվ կընեն։ Եվ ընդհանրապես օղիի ժամանակ կը խոսին կենսական խնդիրներու վրա: Օրագիրն՝ որ յուր համոզման վրա հաստատ է՝ ապա կեդրոնացումն կը պաշտպանե, մինչդեռ մեղուն՝ որ դյուրավ չփոխեր կարծիքը, կեդրոնացման կողմն է։ Այսպես հակաճառություն կընեն իրարու հետ և ուրիշներն ալ կուգան ասոնց վիճաբանության ունկնդիր կըլլան։ Ժամանակն անցավ, ալ չեմ կրնար մնալ։


— Մնաք բարով։


— Երթաք բարով։


— Ե՞րբ գամ քեզի դժոխք տանելու համար։


— Նամակով մը կիմացնեմ քեզի... Ըսիր թե դրամ պետք է... Ծիծաղին ապառիկները գանձելուս պես նամակ կը գրեմ քեզի։


— Շատ լավ։


Բարոյական — Օր պիտի գա, որ կրթությունն հոս ալ իրեն արժանավայել պատվով պիտի հարգվի։