Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅՏԱՄ

Ծիծաղ. — Եղբայր Կրիտիկոս, մարդու վերաբերյալ թատրերգություն մը պիտի տրվի այս գիշեր կենդանիներու թատրոնին մեջ։ Բանական անվանյալ կենդանվույն գործերն պատկերող տեսարաններն մեծ զվարճություն կը պատճառեն ինձ, ուստի կը փափագիմ տեսնել այս թատերախաղն, որ ինչպես կը հռչակեն, բարձրաթիռ փետուրի մը արդյունք է։ Կուզե՞ս ընկերանալ ինձ։

Կրիտիկոս. — Սիրով։

Ծիծաղ. — Դիտակներդ ա՛ռ, բայց բծախնդրությունը հոս ձգե։

Կրիտիկոս. — Լավ։ Եթե կուզես ողջմտությունն և անաչառությունն ալ կը քնացնեմ և երկուքս միայն կերթանք։ Քանի մը ժամանակե հետե Կրիտիկոսներն արդեն իրենց ուղեկից չեն ընդունիր զանոնք, առարկելով այն առածն թե, տղու հետ ճամբա մ՝ելներ, գլուխդ փորձանք կը բերե։

Ծիծաղ. — Ոչ, ոչ, առանց ողջմտության և անաչառության բանադատությունն դիակ մ՝է, որ հոգի չունի։

Կրիտիկոս. — Արդեն չկա դիակ մոր հոգի ունենա, ուստի կ՝աղաչեմ, որ բարեհաճիք հետս կոչել ձեր այն ասացվածքն, որ հոգի չունի։

Ծիծաղ. — Գլխուս վրա։

Կրիտիկոս. — Կընդունիմ որ քննադատությունն դիակ մէ առանց ողջմտության և անաչառության, այսուամենայնիվ, անաչառ Կրիտիկոսն ալ անհանդուրժելի կը դառնա գործույն տգեղ և տձև կողմերը մատնանիշ ընելով։

Բարոյական. — Բնավ երբեք, երբ անկեղծությամբ խոսի։