Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅՏԱՄ

— Տառապանք, վհատություն և մթություն, կենաց մեջ ահա ասոնք են իմ բաժինս...

Կրիտիկոս. — Ընտիր...


ԱՅՏԱՄ

— Արտասուք և հառաչանք, ասոնք են իմ հաճույքս, սաստկապահանջ ընկերություն մի, այս է իմ ծնողքս...

Կրիաիկոս. — «Արտասուք և հառաչանք, ասոնք են իմ հաճույքս» անհաշտ է «Սաստկապահանջ ընկերություն մի, այս է իմ ծնողքս»-ի հետ. վերջինն գանգատ է, մինչգեռ առաջինն գոհունակություն կը հայտնե ըսելով, «Թույլ տվեք ինձ արտասվել և հառաչել, որովհետև արտասվաց և հառաչանաց մեջ սփոփանք և մխիթարություն կը գտնեմ, արտասվաց և հառաչանաց մեջ ցավերս կամոքեմ. կողբամ իմ վիճակս և զայն ողբալով կսփոփվիմ»։


ԱՅՏԱՄ

— Այրին զոհ մէ զուրկ վրեժխնդիր ձայնե. ի՞նչպես արդյոք պետք է գործել, ի՞նչ քայլով հառաջանալ. վարանած եմ և վհատած։ Առաջնորդե՝ ինձ փորձառու խրատներովդ[1]։


ՐԻՍԱ

— ...Մինչ տղա էիր՝ ծնողացդ պաշտպանության ներքև ապրեցար, և մինչ ծաղկահասակ՝ ամուսնույդ. զամենայն ինչ պարտավոր էիր ամուսնույդ. պատվույդ նախանձախնդիր էիր Անոր համար և զայդ իրմով կը պահպանեիր, անոր կը պարտեիր վիճակդ և մինչև անգամ կրած անունդ, զոր անբիծ կը պահեիրի Պատիվ Անոր:

Բարոյական. — Ի՞նչ կը լսեմ, Կրիտիկո՛ս, կինը յուր էրկանը պատիվն անարատ պահելու նպատակա՞վ է, որ անառակություն չըներ ձեր մեջ, այս գաղափարներով տոգորված կիներ կա՞ն ձեր մեջ, եթե կան, վայ ձեզ, իսկ եթե չկան,

  1. Մեր գյուղին մեջ խրատին առջև փորձառու չեն դներ։