Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նաքյա եզական մտքեր քեզ հարաբերության մեջ ըլլալու ի հեռուստ թե ի մոտո։ Եվ համարելով, թե դուն առանձին մնաս ի՜նչ փույթ քեզ, հոգիդ հինքն կը քաղե յուր ուժն, այսինքն արդարութեան և ճշմարտութեան սիրույն մեջ։ Ինչ որ իրականապես մեծ է՝ ուրիշի պետք չունի, զի տկարն է, որ նեցուկի կը կարոտի միշտ:


ԱՅՏԱՄ

— Ճնշված էի վշտացս բեռին և նոր պաշտոնիս ներքև... հուսահատության անդունդին մեջ մոլորած կը ծփայի...

Կրիտիկոս. — Հուսահատության անդունդին մեջ շատ դժվար Է «ծփալ», և երբ անդունդին մեջ կը սուզվի ոք՝ մոլորելու համար ատեն չմնար ալ։


ԱՅՏԱՄ

— ...Երբ փրկարար ձայնդ հորդորեց զիս ի վեր կանգնիլ, արիանալ և աղջկանս քայլերն հաստատել կենաց դերբուկ ճամբուն մեջ:

Կրիտիկոս. — Հեռաձայն գործիքով միայն կրնա ձայն հասնիլ անդունդը։


ԱՅՏԱՄ

— Չեմ ամաչեր ընկերական աստիճաններեն վար իջնելու և ի պահանջել հարկին պատրաստ եմ աշխատելու, և աշխատության մեջ պարծանքս փնտրելու իսկ...։

Դժվարին է ինձ մեկնել մարդոց այս անիրավությունը կանանց նկատմամբ, որով զանոնք գործերե հեռացնելով իրենք առանձին տեր կը հանդիսանան:

Կրիտիկոս. — Չգիտեմ թե որ մարդոց վրա կը խոսի Այտամ, անշուշտ գեղացիներու համար չէ, որոնց կիներն կնկերակցին իրենց ամուսնույն և անոնց հետ կը հերկեն, կը ցանեն, կը հնձեն և կը քաղեն։ Աղջիկներն ևս մեծ մաս ունին իրենց ծնողաց աշխատության մեջ և տեղ-տեղ սովորություն կա հաստատված, որ գյուղացին եթե կարգե յուր աղջիկն՝