Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅՏԱՄ

— Կինն յուր բացորոշ անկարողությունն նկատելով օտար ձեռաց կը հանձնե յուր գործերուն կառավարությունն և խնամակալուք չարաչար կը գործածեն այդ վստահությունն, իրենց անձնական շահուց ի նպաստ, այսու եղանակավ ճոխաբար ապրելու վարժված կինը հանկարծ չքավորության կը մատնվի զավկներովն հանդերձ։

Բարոյական. — Ես կը կարծեի, թե գեղեցիկ սեռն անիրավութենե ազատելու համար կը պաշտպաներ այն սկզբունքն, թե կիներն այրերու պես գործելու են, մինչդեռ խնդիրն մասնավորի կերպարանք առավ. «Ճոխաբար ապրելու վարժված կինն հանկարծ չքավորության չմատնվելու» համար կը քարոզե եղեր այդ սկզբունքն։ Չքավոր կիներն երջանիկ են ուրեմն, որ խնամակալուի պետք չունին։

Ծիծաղ. — Կը տեսնեմ, որ շատ բարակ կը մանեք, և մանավանդ թե գեղեցիկ կտորները կանցնիք առանց գովելու։

Կրիտիկոս. — Ես կարծեմ, որ շատ հաստ կը մանեմ։ Գեղեցիկ կտորներն շատ են. բայց եթե այդ կտորներն ամբողջովին գրենք, երկու տարիեն չեն լմննար մեր դիտողություններն։ Բայց անիրավություն չգործելու համար պիտի խոսինք նաև գեղեցիկ կտորներուն վրա երբ տգեղներն լմննան։

Ծիծաղ. — Շնորհակալ եմ. չեմ ուզեր միականի կարծվիլ։

Կրիտիկոս.— Արդարև կինն շատ դժբախտ կըլլա ամուսնույն մահվանե հետո, անոր գործերն կը հանձնե խնամակալուի մը, որ հօգուտ յուր շահուց կը տնօրինե և կը կարգադրե ամեն բան։ Այրն ալ ոչ նվազ խեղճ կըլլա երբ յուր կինն կորսնցնե, յուր կաթնկեր մանուկն կը հանձնե օտար ստնտուի մը, որ չուզեր կաթ ջամբել խեղճ մանկան, որովհետև այրն ծիծերուն մեջ կաթ չունի և շատ դմվարին է մեկնել կանանց այս անիրավությունը, որով էրիկ մարդերուն ծիծերը հեռու կը պահեն կաթեն, յուր տանն կառավարությունն մեկ բառով տնօրինությունն կը հանձնե օտար կնկան մը, որ ամեն կերակուր ի նպաստ յուր կամաց կը պատրաստե, ամեն գիշեր անուշեղեն կեփե, մսին մեծ մասը կատուները կառնեն կը տանին, մնացածն ալ մուկերը կը լափեն.