Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅՏԱՄ

— ...Սիրելիդ իմ, դու որ իբրև անձնվեր մայր հանդիսացար միշտ ինձ համար, շարունակն՛ առաջնորդելու վեհերոտ և անփորձ քայլերուս։ Երբեք քեզի համար գաղտնիք չպիտի ունենամ, և սրտիս մեջ իբրև վճիտ մի հայելի, ամեն այն ինչ պիտի նշմարես, բայց ցավ է ինձ ըսել, թե աչքերդ տխրության պատկերին պիտի հանդիպին՝ երբ կամենաս նայել անդ:


ՐԻՍԱ

— Զգուշացի՛ր առատախոս բարեկամություններե, շատ բուռերն զգացման և գաղափարի աղքատություն կը հայտնե։ Երբ սիրտը կը գործե. երբ միտքը կզբաղի, մին կը ծնանի զգացումն և մյուսն իմաստը։

Երիտասարդուհի մես գեղեցկությամբ օժտված[1] հեռացու քեզմե անօգուտը, սիրե միայն բարին և ճշմարիտն, ընկերացիր միշտ ասոնց առանց նախապաշարմանց ազդեցութենեն զգածվելու։ Մի՛ զարմանար՝ եթե կրկին և կրկին անգամ կը խոսիմ քեզ նախապաշարմանց մասին, այսինքն այն ահագին վերքին վրայոք, ուսկից կը կորսվի ընկերության կենսական ում՝ ի թշվառություն մարդկոության:


ԱՅՏԱՄ

— Երկու շաբաթե ի վեր.... ընտանիք մի.... տանս մյուս մասին մեջ կը բնակի, այս ընտանիքը կը բաղկանա հասակավոր տիկինե և երկու արու որդիներե, որոնց առաջինը տկար կազմվածք ունենալով՝ Ասիո եզերաց առողջարար օդին պատճառավ այս գյուղին մեջ հաստատվեցան։ Սա կին մունի սքանչելի բայց գոռող գեղեցկությամբ, որ հիացում ազդեց ինձ, սակայն ոչ համակրություն. իսկ երկրորդ որդին բացակա է։

Կրիտիկոս. — Թատրերգությունն կսկսի կարծեմ։


ԱՅՏԱՄ

— ...Ծաղկահասակ տիկինը.... բնության հրաշակերտն է իբրև գեղեցկություն։ Յուր փափուկ և ճերմակ մորթը, հրա—

  1. Մեղք չէ՞ր ըլլար իրեն, եթե հանքածուխի մթերանոցի մը մեջ պաշտոնի կոչվեր։