Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կրիստիկոս. — Եթե Գիտրան մեռնի, Գորոսն առ, ան ալ կրակարան է. եթե աս ալ վախճանի, Դիրագոսն առ, աս ալ վառարան է, եթե Դիրագոսն ալ ննջե՝ Վոթմաս ա՛ռ, աս ալ հնոց է, վերջապես սիրե ամուսինդ ցորչափ կ՚ապրի. մեռա՛վ, ուրիշ մը առ։


ՐԻՍԱ

— Դու, Այտամ, որ ազնիվ հոգի մ՚ես, որ ճշմարիտ կին ես, որ սիրելու և անձդ նվիրելու պաշտոնն ունիս, մի՛ ամաչեր սիրելու, ընդհակառակն, փառավորվե անով, զի կ՛զգաս անշուշտ, թե որպիսի մեծություն կա երկու անկեղծ սրտերու մեջ, որք իրարու համար կ՚ապրին...:


ԱՅՏԱՄ

— Մեկնեցավ Գիտրան... Հիրեքան իբրև թշնամի կը վարվի հետս, տիրելուս համար սրտի մի զոր կը հուսար օր մի գրավել... Օրհնյալ ըլլա երկինք, աղջիկս Նևոլին նշանեցի...

Կրիտիկոս. —Մայր ու աղջիկ իրենց ամուսնույն ու հորը մահվան կսպասեն եղեր սիրելու, նշանվելու և կարգվելու համար։


ԱՅՏԱՄ

— Հիլուասեն բարեկամություն հաստատեց հյուծյալ

պատանվո մի հետ, զոր կարծես թե մահն իբրև հարսն ընտրած է անծին։

Պ. Տերպոս Թ... յուր հայրը, կենաց-անդորրությունները կը մատակարարե այդ ախտաբեկ որբին, բայց ի՞նչ օգուտ, քանի որ Րահնուշ զուրկ է մայրենի գորովեն։ Օտար շահախնդիր ձեռաց հանձնված էր կենացը խնամատարությունը:

Կրիտիկոս. — Որովհետև կիներն մեծ անիրավությամբ կը վարվին այրերու հետ, հեռացնելով զանոնք իրենց զավակաց կենացը խնամք տանելու պաշտոնեն...