Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅՏԱՄ

— Րահնուշին վիճակը սաստկացավ...։ Օր մալ քովն էի դարձյալ, ներկա էր և Հիրեքան, զարմանալի բաղձանք մունեցավ նա. ինձմե խնդրեց ոսկիե մատանիս, որ Գիտրան տված էր ինձ և որ Գիտրանա և իմ գլխադիրները կը կրեր։ Եթե խեղճ աղջիկը գիտնար Գիտրանին պատվերն անկե չի բաժնվելու, եթե գիտնար թե ինչ զոհի կենթարկեր զիս, անշուշտ այդպիսի բաղձանք չէր հայտներ...։ Մատանին տվի, մատն անցուց և համբուրելով ըսավ... «Ինձմե չպիտի բաժնվի մինչև ցմահս, հետո վերստին դու մատդ պիտի անցնես, և այսպես կամա թե ակամա միշտ զիս պիտի հիշես»։

Չգիտեմ ինչո՞ւ հանկարծ տխուր ազդեցությամբ համակվեցա, թվեցավ ինձ, թե մահը Գիտրանա սիրտը հետը կառնե կը տանի, թե չարագուշակ ամպ մը սիրելվույս դեմքը մթնցուր և անհայտ ըրավ աչքիս առջևեն։ Ճիչ մը պիտի արձակեի, բայց ուշաբերեցա, հուզմունքս զսպեցի, Րահնուշ ոչինչ հասկցավ, սակայն Հիրեքան ուշադրությամբ կը դիտեր զիս նույն միջոցին։

Կրիտիկոս. — Հիրեքային հոն գտնվիլն, հիվանդին ասանկ այլանդակ բաղձանք մունենալն, Այտամին տխուր ազդեցությամբ համակվիլն և Հիրեքային ուշադրությամբ զայն դիտելն շատ են ընթերցողն պատրաստել դավի մը, որուն պիտի ծառայե մատանին։ Կանոն է, օրենք է, անակնկալ տեսարաններով հափշտակել հանդիսականներուն միտքն։ Ուստի ավելորդ են Հիրեքային ուշադրության հիշատակությունն, ինչպես նաև Այտամին չար գուշակություններն. մահվան անկողնույն մեջ պառկող աղջկան մը բաղձանքն կատարելու պարտքն՝ այնքան սրբազան ու նվիրական է, որ մարդ կրնա զայն վճարել առանց չարագուշակ ամպեր տեսնելու։


ԱՅՏԱՄ

— ...Ողբերգությունն վերջացավ։ Րահնուշ ոչ ևս է...։ Ծնրադրեցի յուր անկողնույն առջև և հոգիս դառնապես լացա. յուր ցրտահար ձեռքը համբուրելեն վերջը մատանին ուզեցի