Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանճարներու քով. բայց միշտ կը խնդամ երբ մարդասպան մը գա ըսե ինձ. «Գլխատեցի թշնամիս և հետո անոր եղունգներն կտրեցի»։


ՀԻՐԵՔԱ

— Բայց դուն ի՞նչ ըրիր, որո՞նք են քու ծառայությունքդ սրտիս վրա իրավունք ստանալու համար։ Կարծես թե դո՞ւ միայն կը տոչորիս ինձ համար հրաբորբոք սիրով։ Գեղեցկությունս շատ մարդկանց աղետալի եղավ. միթե պատճառ մէր. որ ես ևս սիրեմ այն ամեն անձերն, որք ինձ համար կը հառաչեն: Ոչ հառաչանքով, և ոչ արտասուքով սիրտս կը գրավվի, զոհ կը պահանջեմ. և ով որ զոհվելու պատրաստ է, ապահով կրնա ըլլալ հոգվույս վրա իշխելու:

Կրիտիկոս. — Կնոջ մը սրտին և դեմքին գեղեցկությունն և հրապույրն են, որ ընդհանրապես երիտասարդի մը սիրտն կը գրավեն, աս այնքան ճշմարիտ է, որքան հայտնի է, որ նույնիսկ չար սիրտ կրող և տգեղ դեմք ունեցող կիներն ամեն միջոց ի գործ կը դնեն ազնիվ սիրտ և գեղեցիկ դեմք ունենալ կեղծելու համար։ Արդ կին մերբ զինքն ատող երիտասարդ մը բուռն կիրքով սիրելուն համար կառաջարկե յուր սիրահարին վրեժ լուծել այն կինեն, որ յուր սիրած երիտասարդին սիրույն առարկան եղած է, կը հայտնե ոչ միայն յուր սիրահարն չսիրելն, այլ դեռ այն երիտասարդին սիրով այրիլն և տոչորիլն։ Այն սիրո մեջ, ուր պայմանագրություն կա, սեր չկա։ Դաշնադրությունն սիրո գերեզմանն է։ Չգիտեմ, բայց կը կարծեմ, թե անբնական կալիներ, երբ երիտասարդ մարսեր օրիորդի մը. «Ահ, օրիորդ, չեք գիտեր, որքան գեղանի եք, որքան ազնիվ զգացումներ ունիք, որքան գրաված ունիք սիրտս, որքան գիշեր ցերեկ ձեզի համար կը խորհիմ միայն, որքան կայրիմ, կը բորբոքիմ ձեր սիրով, եթե բարեհաճիք իմ անվանս դարձնել Վոսփորի եզերաց վրա գտնվող ձեր հոյակապ տունն, եթե ինձ տաք ձեր օղերն, որ վաճառեմ և արդյունքովն ինձի դրամագլուխ մը ստեղծեմ. ահ, Հեղինեի պես չքնաղ, հրեշտակի պես գեղեցիկ եք, սիրույս միակ առարկան եք, առանց քեզի ապրիլ կարելի չէ ինձ, ինչպես մարմնո առանց հոգվո, եթե