Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոճիր մի գործելու. սակայն չէ այդ փափագածս։ Վրեժ մի կուզեմ լուծել, բայց ոչ մահվամբ, որով տանջանքն կը վերջանա, այլ կյանքով, որպեսզի մեն մի օր նոր թույն մատռվակե որոշած զոհիս հոգվույն և անոր մասունքն հոշոտե անհնարին ցավերով...։

Ամուսնութենես ի վեր բազմիցս տեսա ամուսնույս մեկ ազգականն, որ տղա հասակեն ի վեր որբ մնալով իրեն հետ միատեղ խնամված էր ընտանեկան հարկին ներքև ընտիր դաստիարակություն մը ստանալով...։ Երբ զինքն տեսա առաջին անգամ, յուր վեհանձն ձևերն, առնական գեղեցկությունն և անդիմադրելի պերճախոսությունն այնպիսի ազդեցություն մըրին վրաս, որ օր ավուր սաստկացավ փոխանակ տկարանալու։ Նա եղբայրական պատկառելի ընթացք մուներ ինձ նկատմամբ և ոչ այլ ինչ...։

Օր մի վերջապես արիացա և հայտնեցի իրեն սրտիս վիճակը. ցրտություն հայտնեց ինձ, ամուսնույս հետ ունեցած ազգականությունը հիշատակեց...։ Այսպիսի անտարբեբություն մի մեծագույն նախատինք մէր իմ շնորհացս նկատմամբ, երբ մեկ նայվածքս իբրև պարգև կը նկատեի։ Ոչ, չէի ներեր իրեն, սակայն կը հուսայի միշտ։ Բայց դառնությանս չափը լրացավ, երբ հանկարծ օր մի իմացա յուր սերն ուրիշ կնոջ մի նկատմամբ: Արհամարհել զիս ուրիշի համար... լրտեսեցի զինքն և տեսա... գիտե՞ս ինչ... ծնրադրած գտա կնոջ մառջև։ Տեսա նաև, որ մատանի մր կը հաներ անոր մատեն և փոխարեն ուրիշ մի կանցներ, կարծեցի թե հուսահատութենես պիտի մեռնեի։ Լռեցի տեսածս, անոնց գաղտնիքը պահեցի, ցավս սրտիս մեջ թաղեցի, վրեժխնդրությունս միայն կանգուն կեցավ և երդվեցա բաժնելու այն երկու սիրտերն, որ զիրար կը պաշտեն, և որք կը կարծեն թե ոչ ոք տեղյակ է իրենց սիրույն։ Այդ մարդը Գիտրանն է, Կինը՝ Այտամ։ Ահա հնչեց գործելու ժամն, վրեժս լուծե՝ և հետո եկո՛ւ սրտիս մրցանակն ընդունիլ...։

Արդ գնա՛, գտիր Գիտրանն. համոզե զինքն Այտամեն սիրվելուդ և իբրև ապացույց՝ ցույց տուր մատանին, որ իրեն ծանոթ տառերովն դրոշմված է...։

Պիտի տեսնեմ վերջապես Այտամին կասկածներով տանջ-