Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վիլն և հուսահատությամբ նվաղիլն։ Պիտի պատճառեմ անոր՝ ինձ պատճառած սոսկալի վշտերը... և յուր դժբախտության վկա ըլլալով իմ անցյալ ցավերուս հիշատակը պիտի ջնջեմ։ Ազատորեն պիտի շունչ առնեմ, վերջապես պիտի ապրիմ զքեզ սիրելու համար միայն, սերս պիտի չափվի վրեժխնդրությանդ չափով: ....Եթե զքեզ ընտրեցի իբրև վրեժխնդիրս՝ այնու պատճառավ է, որ լավ համոզվեցա, թե զքեզ միայն կրնամ սիրել Գիտրանեն վերջը:

Կրիտիկոս. — Երկու անձնավորություն կը դիտեմ Հիրեքային վրա։ Առաջնույն վրա կը տեսնեմ կրքոտ, վավաշոտ և բորբորիտ դիցուհի մը, որ յուր սերն արհամարհված տեսնելով հրամաններ կուտա, պատգամներ կորոտա և շանթեր կարձակե Գիտրանին սիրուհին թշվառացնելու համար։ Երկրորդին վրա կը նշմարեմ Գիտրանին նկատմամբ համակրություն մը, սեր մը, որ յուր ակն ունի ոչ վրեժխնդրության, այլ սրտի մեջ։ Յուր խոսքերեն մերթ կըմբռնեմ, թե յուր սերն շինծու է և Տերպոսն կը խաբե յուր վրեժխնդրության գործիք ընելով, երբեմն կը հասկնամ, թե Դիարանն սիրելուն համար զայն կընտրե իբրև վրեժխնդիր, թեև դժվար է րմբռնել, թե կին մը սերե գոյացած վրեժ մառած չհամարվի՞ր յուր սիրտն ուրիշի մը նվիրելեն ետքը։ Հիրեքան իրոք պիտի սիրե՞ Տերպոսն... սա սրտանց կը սիրե՞ Հիրեքան... թե մին յուր վրեժխրնդրությունն պիտի հագեցնե և մյուսն յուր ցանկությունն։ Տժբախտարար հեղինակն թույլ չտար մեզ գուշակություն մընել այս մասին։


ՏԵՐՊՈՍ

— Ամեն վայրկյան որ կանցնի, երջանկութենեն մաս մի կը գողնա, վաղն ուրեմն կը փութամ գալ հրամաններդ ընդունիլ, և հետևյալ օր կը մեկնիմ։ Որչափ զարհուրելի է քեզմե բաժնվելու գաղափարը։

Կրիտիկոս. — Ընդհակառակը շատ հաճելի և անուշ է։ բաժնվելովդ պիտ կրնաս միանալ Հիրեքային։