Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անմիջապես որ ազատ ըլլաս, գնա՛, Այտամ, ուր կառաջնորդն սիրտդ քեզ:

Կրիտիկոս. — Այտամ դեռ չբարեհաճիր կասկածիլ Հիրեքայի վրա և չփութար առաջքն առնուլ զրպարտության մոր կրնա աղետալի հետևանքներ ունենալ։


ԱՅՏԱՄ

— Օրերը կը սահին կերթան, հուսահատությունն միայն անշարժ կեցած է հանդեպ ինձ։ Քանի՜ցս գրեցի Գիտրանին և ոչ մեկ պատասխան մընդունեցա:


ՐԻՍԱ

— Կըմբռնեմ դառնագին վիճակդ, բայց երբ չես կարող դարման գտնել անմիջապես, կը մնա քեզ համբերել և քաջությանդ մասունքը չի վատնել հուսահատությանդ մեջ։ Ժամանակը մոտեցավ, կըսես, ուր պիտի կարողանաս Բարիզ երթալ, ուրեմն հանդարտե։ Մի՛ դատապարտեր զԳիտրան հառաջ քան յուր պատճառներն իմ անալու, զի գուցե դու, նույնիսկ, արդարացնես զինքը։


ԱՅՏԱՄ

— Հիլուանես ամուսնացավ։ Մայրենի գոհունակությունս մոռցնել կուտա ինձ վայրիկ մի իմ անձնական հոգերս։ Հարսնիքի գիշերն Հիրեքան կը դիտեր զիս այնպիսի վայրագ աչոք, որ կարծես թե որսն էի, զոր կը պատրաստվեր անգթությամբ փոշոտելու։ Ինձ ուղղած հայեցվածքն այնչափ անհուն չարությամբ լի էր, որ չգիտեմ ինչու ահ կ՝ազդե ինձ, թեև ամեն ջանք կ՝ընեմ արհամարհելու զայն: