Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ

ՏԵՐՊՈՍ ՀԻՐԵՔԱ

Հասա Բարիզ, վրեժդ լուծեցի։ Գիտրան վերջնական կերպով բաժնվեցավ Այտամեն։ Պաշտոնս լրացավ, կը վերադառնամ Կոստանդնուպոլիս... ։ Ինձ համար տիեզերքը մեկ կետի վրա կեզրականանա, այսինքն քու գտնված կետին։ Աշխարհ կին մունի միայն, այն ալ դու ես. մեկ երջանկություն կա, այն է՝ սիրույդ վայելքը:


ՏԵՍԱՐԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԱՅՏԱՄ ՐԻՍԱ

Մինչ ճամբորդելու պատրաստություններ կընեի այնպիսի ջերմե գրավվեցա, որ զիս պարտավորեց երեք շաբաթ անկողնո ծառայել....։ Հիրեքան մեկ քանի անգամ այցելության եկավ ինձ, գուցե Գիտրանա գործերուն ձախորդ վիճակն իմացնելու համար...։

Առաջին շոգենավով կը մեկնիմ Բարիզ երթալու և ուղղակի Գիտրանին դիմելու համար։ Ո՞րչափ ժամանակը համրաքայլ կընթանա. Ժամանակը երջանիկ Արտերուն վրայեն սանձարձակ կը սուրա կանցնի, իսկ անհամբեր և վշտալիցներու առջևեն՝ դանդաղ դանդաղ կը սողա և մեն մի շարժումը համրել կուտա։ Երջանկությունն շունչ մէ, որ անմիջապես կը շոգիանա։ Անհամբերությունն հողմ մէ, որ ոտից ներքև միշտ փլչելով քայլիդ արագությունը կարգիլե, մինչ վիշտը ճահիճ մէ, որ ժանտահոտությամբն հոգին կը թունավորե։ Ասոնց երեքն ալ շատ իսկ ճանչնա:


ՏԵՍԱՐԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ

ՆԵՎՈԼ ԳԻՏՐԱՆ

Ամիսե մավելի է, որ Այտամ մեկնեցավ Բարիզ երթալու համար և տակավին ոչ մի լուր ունինք իրմե...։