Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հաճե՝ ուրեմն հարկ եղած տեղեկություններն ստանալ և հաղորդել ինձ անմիջապես։ Հուսամ թե սույն պաշտոնն սիրով կը կատարես, քանի որ դու ալ զԱյտամն կը հարգես, իբրև զիս։ Կը վախնամ թե դժբախտ պատահար մ՝ունեցած ըլլա օտար երկրի մեջ. եթե գտնաս զինքն, եղբայր մեղիր իրեն համար պատշաճ դատված оգնությունն հայթայթելով:


ԳԻՏՐԱՆ

— Բացակա էի Բարիզեն. գնացած էի Անգղիա գործերուս պատճառավ, հոն առաքինի և բարեկիրթ ազգակցի մը ծանոթանալով հետն ամուսնացա։ Իսկ արդ վերադարձա և կը փութամ ավետել քեզ այս լուրը վստահ ըլլալով, որ եղբայրական սիրտդ անտարբեր չի կրնար մնալ վիճակիս փոփոխության վրա, թեև այս միջոցիս հուզմունքով պաշարված ըլլա միտքդ...։

Ահ, Նևո՛լ, եթե սրտիս վրա տարածված սև քողը կարենայի վերցնել, որչափ արդյոք պիտի անիծեիր այն ջնջված աղետալի անունն, որ սարսուռ կը պատճառե ինձ մինչև ցարդ։ Հանուն մեր բարեկամության և ոչ մեկ անկարկություն մ՝կնես իմ սիրային տխուր վեպիս նկատմամբ՝ որուն հիշատակն կատաղություն կ՝ազդե ինձ, և առավել ևս կը գրգռե սրտիս մեջ բացված վերքերս, զորս կարծեցի, թե հրեշտակ ամուսնո մի խնամքը կրնային բուժել։ Կը սոսկամ մտածելու, թե գուցե սխալ քայլ մ՝առի, զոր հուսահատությունն թելադրեց ինձ։

Կրիտիկոս. — Գիտրան, որ վերջին աստիճան դյուրախաբ է՝ տակավին կը սիրե Այտամն։


ՏԵՍԱՐԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ

ԱՅՏԱՄ ՐԻՍԱ

Բարիզ հառնելուս պես, փութացի Գիտրանա բնակարանն երթալ և զինքը փնտրել։ Բացակա է նա, պատասխաներ դռնապանն, այնպիսի ցուրտ եղանակավ, որ կարծես թե խոսե-