Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավելի բարձր գովեստներով հանձնարարած է զիս, առանց զիս տեսնելու։


— Կաղամբի խմբագրին հետ բարեկամությո՞ւն ունեիր։


— Ոչ, երկու ամսականս իրեն պիտի տամ, ասանկ պայման դրինք։


— Արդյոք այդ խմբագիրն ինձի համար ձայնավորության պաշտոն կրնա՞ գտնել։


— Ինչո՞ւ չէ, գնա՛ ինձի պես ըրե՛, ծանուցումով մը գործըդ տե՛ս:


— Շնորհակալ եմ։


— Բան մը չէ, եթե ես քու ձայնդ ունենայի՝ թայորոնի մը մեջ առաջին կարգի երգիչ դերասան մը կըլլայի։


Ավանակն ուղտին հրահանգին համաձայն կը դիմե Կաղամբին խմբագրատունն, ծանուցում մը հրատարակել կուտա և ձայնավորության պաշտոն կառնու չգիտեմ ուր։


Օր մը պատիվ պիտի ունենանք այս ուղտին և ավանակին աշակերտներն ներկայացնել, առայժմ կը շատանանք ըսելով.


Բարոյական — Ամեն ծանուցումներեն մի՛ խաբվիք, ծնողներ, որքան պայտարներ իբրև Ասկղեպիոս կը հանձնարարվին։


ՄՐՋՅՈԻՆՆԵՐՈԻՆ ԲՈՂՈՔԱԳԻՐՆ

Մրջյուններն բողոքագիր մը մատուցանելով կենդանիներուն ավագաժողովին կը գանգատին մեծ անիրավության մը դեմ, որ կը գործվի, կըսեն, բնավ նկատողության չառնվելով այն հալածումներն և կոտորածներն՝ որոնց առարկա կը լինին, առաթուր կոխվելով շարունակ այն արարածներեն, որք իրենց կոխած տեղը չեն նայիր։ Բողոքարկուներն կը հայտնեն նաև, թե իրենք առաջին գաղթականներուն հետ երևցած են երկրիս վրա և իրենց գոյությունն պահած լինելով՝ իրավունք ունին հզոր կենդանիներուն համակրությանը։ Կը խնդրեն վերջապես, որ իրենց բողոքն նկատողության առնվի և արժանն տնօրինվի։ Չաղաչեն միանգամայն ավազաժողովն, որ բարեհաճի ընդունիլ իրենց խորին հարգանաց և մեծարանաց հավաստիքն, որով կը մնան ամենախոնարհ