Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լու կը դանդաղեր։ Աչքին փայլեցուցի ինչ որ ամենեն ծույլ լեզուներն խոսելու հոժարամիտ կընե և ձեռքին մեջ հրաշալի մետաղը դնելով խնդրեցի իրմե իմացնելու ինձ Գիտրանա վերադարձին ժամանակն, առարկելով, թե ստիպողական գործ մի յուր ներկայությունն անհրաժեշտ կընե և ամեն հապաղում՝ վնասակար։ Տիկի՜ն, պատասխաներ, մեղմ ձայնիվ, պարոն Գիտրան Անգղիա գնաց և հոն ամուսնանալով հուսամ թե շաբաթե մետքը կը վերադառնա յուր հարսին հետ։ Կարծես թե երկինք բոլոր յուր հրեղեն գունդերով գլխուս վրա ինկավ և զիս անկենդան թողուր, այնչափ լսած խոսքերս էության զգացումեն զրկեցին զիս։

Ի՞նչ եղար, տիկին, հարցուց դռնապանն այլայլությամբ։ Հաջողեցա ուշաբերելու և երկար ճամբորդությանս վերադրելու անհանգստությունս։ Վերջապես հարցուցի իրեն թե կրնա՞ր ապահովել զիս տված լուրերուն ստուգության վրա։ Ի՜նչպես, տիկին, պատասխաներ պարոն Գիտրան բազում տարիներե ի վեր այս տանը մեջ կը բնակի, յուր բարությամբը զիս պատված է միշտ և այս օրերս նամակ մընդունեցա իրմե, որով կը պատվիրեր ինձ ամենայն ինչ վայելուչ կերպիվ պատրաստել տալու յուր նորապսակ հարսն ընդունելու համար. ի հաստատություն զրույցիս ահա յուր նամակը, տիկին, ըսելով, զայն ինձ հանձնեց. ճանաչեցի Գիտրանա գիրն, տարակուսելու տեղի չէր մնար, ավա՜ղ։

Հեռացա այս տունեն, սկսա քայլել առանց գիտնալու, թե ո՜ւր կերթայի, ի՜նչ կընեի, և ի՜նչ պիտի ընեի. մտածություն և զգացում մեռած էին հիս։ Հանկարծ զգացի, թե կը նվաղեի. բաց դուռ մի տեսա, ներս մտա և ետքը չգիտեմ ի՛նչ պատահեցավ։ Երբ սթափեցա, տեսա, որ գեղեցիկ սենեկի մեջ էի, թե կին մի կը հսկեր վրաս և թե ազնվադեմ մարդ մի քանի մի քայլ հեռու կեցած էր։ Ո՞ւր էի, ո՞րոնք էին այս երկու անձինր, որք կը համակրեին ինձ։ Տիկի՛ն, ըսավ, ազնիվ մարդն աղու ձայնիվ, ապահով եղե՛ք և համարեցե՛ք, թե ձեր տանը մեջ եք: Դեռ քանի մօր պետք է լռությամբ և հանդարտությամբ անցներ, այս է բժշկին պատվերն. ուստի բնավ ձեր մտքեն չանցնեք անկողինը թողուլ...։

Կերևա թե քսան օրվա չափ մահվան և կենաց մեջ ապ-