Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րեցա այս պատվական անձին պաշտպանության ներքն, և վարձկան կնոջ մի խնամատարությամբը...։

Վերջապես երբ կարողացա խոսիլ, օրհնեցի բերնովս իմ բարերարս, ինչպես արդեն օրհնած էի նայվածքովս։ Իմացուցե՛ր ինձ ո՛վ ըլլալնիդ, ըսի, որպեսզի լեզուս օրհնե ձեր անունն և ծնողքդ անդադար։ — Բավական ըլլա ձեզ գիտնալն առայժմ թե կոմս Բ...ն եմ...

Տակավ առ տակավ կը զորանայի, և կոմսն անձնվիրության նոր ապացույց մի կուտար ինձ ամեն օր...։ Օրվան մեկ մասն ինձ հետ կանցներ երբեմն զվարթ և երբեմն ծանր խոսակցությամբ, ջանալով ձանձրույթս փարատել...։

Օր մի երբ կը խոսակցեինք, յուր գոհունակությունը հայտնեց առողջությանս հառաջադիմությանը վրա, թեև մահվան գույներն դեմքես բոլորովին անհայտ չէին եղած։ Փափագեցաք ով ըլլալս գիտնալու, ըսավ կոմսը. քաջությունն ունի՞ք կենացս պատմությունը լսելու։ Կը տարակուսիք, կոմս, պատասխանեցի, երբ այնքան ուրախությամբ ականջ կը դնեմ ձեր որևէ պատմությանց։ Սաստիկ կը բաղձայի ձեր կենաց ընտելանալ, բայց չէի համարձակիր վերստին փափագս հայտնել, հարեցի։ Երբ գիտնաք ո՜վ ըլլալս, դուք ալ գուցե կը պատմեր ձեր կենաց վեպն, եթե վստահության արժանի դատեք զիս, թեև ապահով եմ, որ հրեշտակ մեք դուք, ըսավ։ Ամենայն իրավամբ վստահությանս արժանի եք, պատասխանեցի, և ուզեցի առաջինն ըլլալ տխուր դեպքերս պատմելու։ Արգիլեց զիս գեղեցիկ քաղաքավարությամբ և այսպես խոսեցավ:

Կրիտիկոս. — Չեմ ուզեր, որ կոմսին պատմությունն ընդմիջե վեպն այն պահուն, ուր սկսած է ուշագրավ և սրտառուչ տեսարաններ ներկայել։


ԱՅՏԱՄ

— Տկար էի դեռ, և կը պատրաստվեի ետ դառնալ, երբ դիտեցի մեծ բազմություն մոր եկեղեցիե մի ներս կը մտներ. ես ալ հոն մտա, նամանավանդ հոգիս պետք ուներ տաճարի մի խորախորհուրդ ազդեցության։ Դիտեցի, որ այդ սրբա-