Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վայրն զարդարված էր մասնավոր քեղությամբ՝ հանդիսավոր արարողության մը համար։ Մեծ էր բազմությունն, և երգեհոնը եկեղեցին կը գրավեր փառահեղ ձայնիվ, իբրև նվագածության բույր։ Անուրանելի է սրբազան երաժշտության ազդեցությունը տխուր հոգվույն վրա, զի այդ նվագածությունը կուլա, կը հեծկլտա, կը հառաչե։ Այնչափ անկե գրավվեցա, որ շուրջս ոչինչ կը լսեի և ոչ իսկ կը տեսնեի, կարծեցի, թե երկրես վերացած էի, թե ինչ որ մարդկային է անհայտ եղած էր ինձմե. թե Աստուծո հետ միացած էի, երբ հանկարծ անսովոր շշուկ իմ հափշտակությունս փարատելով դրդեց զիս գլուխս վեր առնելու։ Տեսա խորանին առջև գեղեցիկ երիտասարդուհի, մոր հարսի սպիտակ զգեստներով եկած էր յուր երկնային ամուսնուն միանալու, խումբ մի մայրապետներե շրջապատված, որոնց սև հագուստները հակապատկեր մի կը ներկայացնեին երիտասարդուհվույն զարդուցն հետ։

«Խե՜ղճ հրեշտակ, մնչեց քովես ազնվադեմ կին մի. այնչա՜փ երիտասարդ և արդեն սրտի պատրանքը ճանչցավ։ Յուր գեղեցկությունը սև պատանքի ներքև պիտի թաղե և կրոնասիրությամբը պիտի ջանա մոռնալ զինքը խաբող նենգավորը»։

Այդ ներքին վիճակն իմինիս կը համապատասխաներ, արդյոք երկնային ազգ մէր այս, որ կը հայտներ ինձ հետևելու ընթացքս։ Կը նայեի անծանոթ պատանուհվույն, որ քույր էր ինձ թշվառությամբն, և կը համակրեի իրեն, կը սիրեի, կուղեի մխիթարել զինքն ըսելով. «Ես ևս սիրեցի, մատնվեցա, զոհվեցա, դուն չես առանձին»։

Զվարթ երաժշտություն մի կը լսվեր, գեղեցիկ ձայներ կերգեին, սպիտակափայլ և ծաղկազարդ հարսն հռչակելով։ Հանկարծ մահագուշակ նվագածություն մի հաջորդեց առաջնուքն, մեն մի հնչյուն սև հառաչ մէր, որ կը բխեր տեղի ունեցող այդ անհուն զոհողութենեն, անհուն կըսեմ, վասնզի բնությունը, սիրտն ու երիտասարդությունն էին նահատակվողները:

Այդ զոհին գեղեցիկ մադերն ինկան անգութ մկրատի ներքև։ Ուրախառիթ սպիտակ զգեստուց հաջորդեցին տխրա-