Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Կրիտիկոս. — Վերջապես Րիսային ջիղերուն կը դպչի այն կինն, որ վայրկյան մառանց սիրականի կամ առանց ամոլսինի կը մնա. սիրո նշանակությունն բոլորովին տարբեր կերպով կըմբոնե՝ երբ կը կարծե թե կին մը կամ այր մը բուռն սիրով մեկը սիրելե ետքը, կրնա անկե անմիջապես բաժնվիլ, երբ յուր սերն մերժվի։ Սիրտն չնմանիր մեր ոտքին կամ ձեռքին, որ կառավարենք զայն մեր ուզած եղանակավ։ Ա՛րդ, ըսել Այտամին, թե սկսե սիրել կոմսն, որովհետև չսիրվեցար Գիտրանե, անոր վնասակար խրատատու ըլլալու է։

Ծիծաղ. — Բայց և այնպես Այտամն մխիթարելու համար այնպես խոսելու ստիպված է Րիսան։

Կրիտիկոս. — Բայց այդ մխիթարական նամակներն կը կորզեն վեպեն, ինչ որ ազնիվ և վսեմ է։

Ծիծաղ. — Եվ ի՞նչ կըլլա եթե Այտամն կարգվ կոմսին հետ։

Կրիտիկոս. — Բան մը չըլլար, հարսնիք կըլլա, կատակերգություն կըլլա։ Կին մ՛որ երկու տարին անգամ մը կը կարգվի չկրնար նյութ ընծայել վեպի մորով առաջադրված է միտք գրավել կամ հոգի հափշտակել։ Հարսնիքեն ողբերգություն չշինվիր, ոչ ալ մահեն կատակերգություն։ Իմ ըսածս այս է։


ՏԵՍԱՐԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ

ՀԻՐԵՔԱ ՏԵՐՊՈՍ

ՀԻՐԵՔԱ

— Կ՚ուզեմ, որ կասկածը Նևոլին սրտին մեջ սպրդի, որպեսզի սա յուր կնոջմեն զզվի կ՚ուզեմ արտասուք, կուզեմ հուսահատության պատկերներ, որպեսզի Այտամին սրտին վերջին հարվածը տամ անվրեպ ձեռամբ...։

Հիլուանեն սովորություն ունի՝ շրջագայելու պարտեզին անտառակին մեջ, զոր շատ իսկ կը ճանաչես դու, և ուր Նևոլ կերթա ընդհանրապես զինքն դիմավորելու, երբ գործեն կա-