Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նուխ վերադառնա։ Պիտի լրտեսես Նևոլի վերադարձը, և անմիջապես անանուն նամակ մի ղրկես Հիլուանեին հասցեով, որով ցավդ հայտնես նույն օրվան բացակայությանդ վրայոք՝ խոստանալով իրեն փախարինություն մի երկրորդ օրվան համար։ Նևոլ կնոջը բացակայության ժամանակ անշուշտ նամակը պիտի բանա, կարդա և պիտի զգուշանա, որևէ դիտողություն ընելե, որպեսզի հետևյալ օրն յուր կնոջ նենդավորությունը բռնե։ Իսկ դու ջանա դեմքդ այլափոխելու և անտառակին մեջ պահվելով՝ խուլս տուր միայն երբ Նևոլին գալուստը նշմարես:

Կրիտիկոս. — Չենք կարծեր, որ Նևոլն ալ Գիտրանին պես վարվի և ամենապարզ և հայտնի դավի մը հավատալու չափ ապուշ ըլլա:

Ուրիշ խնդիր է, երբ հեղինակն դիտմամբ անմիտ և անխելք և տարօրինակ սիրահարներ կամ ամուսիններ ի տես կը հանե՝ նախապաշարմանց և անիրավությանց դեմ կռվելու առիթ տվող նյութ հայթայթելու համար։


ՏԵՍԱՐԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ

ԿՈՄՍ ԵՎ ԱՅՏԱՄ

ԿՈՄՍ

— Այտամ, կը սիրեմ զքեզ։

Կրիտիկոս. — Եվ ո՞վ չսիրեր Այտամին պես կինն։


ԱՅՏԱՄ

— Սրտագին կը կամիմ քեզ ծառայել և անկարող եմ հաջոդելու։ Քեզի հետ նույն երկնից ներքև ապրիլ, զքեզ իբրև եղբայր ճանչնալ, զքեզ մխիթարել փափագներուս մեծագույնը պիտի ըլլար։

Կրիտիկոս. — Այտամ Գիտրանն միայն կը սիրե և շատ աղեկ կընե Սիսային ամեն խրատուց չանսալով։