Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ

ԱՅՏԱՄ ՐԻՍԱ

ԱՅՏԱՄ

— Հիլուանե դժոխային ամբաստության մի ներքև է. աչքերն արտասվաց աղբյուր եղան և բերանն ոչ ևս կրնա ժպտիլ...

Նևոլ կատարելապես հուզված՝ կը խոստանար զինքը պաշտել միշտ և վրեժը լուծել:

Կրիտիկոս. — Խոհեմությամբ վարված է Նևոլ։


ՐԻՍԱ

— Տե՛ս թե ինչ է ընկերությունն յուր նախապաշարմամբ, անիրավությամբ և անգթությամբ։ Անանուն նամակ մի, փախստական մարդու մի ստվերն իրավունք կուտան ամուսնո մի դատապարտելու, սպառնալու, ինքզինքը նախատված կարծելու, և յուր պատվույն պահպանության համար սիրտ մի հոշոտելու, կյանք մի մարելու...։

Մարդիկ նախանձախնդիր են իրենց անվան արժանապատվության, լավ...։ Բայց այդ անունն, որո այնչափ կարևորություն կուտա այրն, որո համար այնչափ աղմուկ կը հարուցանե, այդ անունը, զոր կնոջ մի կուտա՝ պատվիրելով անդուլ հսկել անոր անարատության վրա, կը հարցնեմ, թե այրն ի՞նչ վիճակի մեջ կուտա այդ անունն, անարատ, թե տղմաթաթավ...։ Կենթադրեմ թե կինը տկար արարած մէ... ինչո՞ւ ուրեմն այն ատեն այդչափ խստության ենթարկվի, ինչ որ ըստ ինքյան անկարող է դիմադրելու, մրցելու և հաղթելու։ Ճանաչել տկարություն մի, հայտարարել զայն և ապա և ոչ իսկ ամենափոքր ներողամտություն մի ցույց տալ անոր նկատմամբ, անգթության չափն անցնել է։

Ծիծաղ. — Կարծեմ վեպին իմաստասիրական մասին մեջ ենք, ուր կուզեն հաստատել, թե բնությունն միևնույն ուժերով օժտած է այրն և կինն և թե՛ երկուքն ալ հավասար իրավունք վայեչելու են։